Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններով, որոնք արդեն բազմաթիվ զոհերի են հանգեցրել։
«Ես խորապես մտահոգված եմ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների մասին հաղորդումներով, որոնք բազմաթիվ զոհերի են հանգեցրել։ Թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը կոչ է անում երկու կողմերին զերծ մնալ հետագա էսկալացումից»,- նշվում է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի թվիթերյան էջին։