f

Անկախ

Փարիզն ազդանշաններ է ուղարկում, որ պատրաստ է վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի հարցով. ՌԴ ԱԳՆ


Փարիզն ազդանշաններ է ուղարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ղարաբաղյան կարգավորման շուրջ շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, մինչդեռ երաշխիքներ չկան, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն կրկին չեն արգելափակի այս հարթակի աշխատանքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը կաթվածահար եղավ այն բանից հետո, երբ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներն այս տարվա փետրվարի 24-ին առանց նախնական ծանուցման եւ խորհրդակցությունների «սառեցրին» փոխգործակցությունն իրենց ռուս գործընկերոջ հետ։ Եռյակի աշխատանքի հիմնական սկզբունքի՝ կոնսենսուսի կանոնի այդպիսի կոպիտ խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեսնամյա պատմության ընթացքում առաջին անգամ տեղի ունեցավ։ Որոշ ժամանակ անց Փարիզից անուղղակի ազդակներ սկսեցին գալ համանախագահների միջոցով շփումները վերսկսելու պատրաստակամության մասին, կարծես ոչինչ էլ չէր եղել»,- ասել է ռուս դիվանագետը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը դեռ հստակ բացատրություն չի ստացել հարթակի գործունեությունն արգելափակելու պատճառների մասին։

«Չկան երաշխիքներ, որ նման ավերիչ գործողությունները հերթական անհասկանալի պատրվակով  ապագայում չեն կրկնվի», - հավելել է Գոնչարը:

Նա նաեւ հիշեցրել է, որ միջնորդը հաջողության հասնելու հնարավորություն ունի, եթե այս կամ այն վեճի բոլոր կողմերը հետաքրքրված են նրա ծառայություններով: Բայց այդպիսի կոնսենսուս չի եղել, հավելել է Գոնչարը։

«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացները չպետք է կախված լինեն արեւմտյան խաղացողների քմահաճույքից։ Մենք համատեղ աշխատանքի հսկայական դաշտ ունենք Բաքվի եւ Երեւանի մեր առաջնորդների հետ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»,- կարծիք է հայտնել Գոնչարը։

Հայաստան ԵԱՀԿ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին