ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, որի ընթացքում հիմնական թեման եղել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հիմնական ուշադրությունը դարձվել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության անցկացման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։