f

Անկախ

Հայաստանն իր երկինքը չի փակել ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռների համար. Քաղավիացիա


Sputnik Արմենիան Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հետաքրքրվել է` ինչով է պայմանավորված, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռները երեկվանից շրջանցում են ՀՀ օդային տարածքը։

 Հայաստանն իր օդային տարածքը փակելու որոշում չի կայացրել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի քարտուղար Լիլիթ Աղաբեկյանը։

«Հայաստանի կողմից օդային տարածքը փակելու որոշում չի կայացվել»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է երեկվանից ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների` ՀՀ տարածքը շրջանցելու մասին տեղեկություններին, մեր զրուցակիցը չհերքեց դրանք` միաժամանակ ասելով, որ դա թերևս այդ երկրի կամ ավիաընկերությունների զգուշավորության արդյունք է։

Տեղեկացնենք` Hetq.am-ը հայտնել էր, որ Բաքվից Նախիջևան թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ավիաընկերության ինքնաթիռները սեպտեմբերի 12-ին իրենց թռիչքներն իրականացրել էին Իրանի օդային տարածքով` շրջանցելով Հայաստանի երկինքը։

 

Ավելի ուշ ադրբեջանական աղբյուրները, հավելելով հայաստանյան լրատվամիջոցի տեղեկությունները, հայտնել էին, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես այս օրերին խուսափում են ՀՀ օդային տարածքից։

Այսպես` ադրբեջանական axar.az կայքը գրում է, որ Նախիջեւան-Գյանջա-Ստամբուլ չվերթն այսօր տեղի է ունեցել՝ օգտագործելով Իրանի և Վրաստանի օդային տարածքները։

Հիշեցնենք` 2021թ–ի սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով, որը վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն էր։

Հայաստան Քաղավիացիայի կոմիտե ադրբեջանական ու թուրքական ինքնաթիռներ երկինք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին