Ադրբեջանցիները, բնականաբար, Հայաստանից գրաված որևէ բարձունքից, որևէ դիրքից ինքնակամ չեն նահանջելու։
Հրադադարը, եթե այդպիսին պահպանվի, օգտագործելու են զուտ այդ դիրքերում ամրանալու ու մատակարարման ուղիներ կառուցելու համար, որպեսզի ապագայում շատ ավելի դժվար կամ ընդհանրապես անհնարին լինի իրենց այնտեղից հանելը։
Բացի այդ դադարը կօգտագործեն իրենց նորաստեղծ կոմանդո բրիգադների գործողությունները վերլուծելու, սխալները շտկելու, վերախմբավորվելու համար, որպեսզի կազմ-պատրաստ անցնեն ագրեսիայի հաջորդ փուլին։
Ճիշտ այնպես, ինչպես արեցին անցյալ տարի Սև լիճը և Գեղարքունիքի բարձունքները գրավելիս։ Այն ժամանակ էլ Նիկոլն իրենց ժամանակ ու հնարավորություն տվեց ամրաշինական աշխատանքները կատարելու, հայտարարելով, որ հայկական կողմը չի պատրաստվում դիմել ռազմական գործողությունների այլ բանակցելու է։
Հիշո՞ւմ եք, որ մի պահ, մոտ 2 շաբաթ, հայ զինվորները ստիպված փայտերով ու մերկ ձեռքերով էին ադրբեջանցիների դեմ կռվի բռնվում։
Ադրբեջանցիները հանգիստ ամրացան իրենց դիրքերում, նախապատրաստեցին պլացդարմներ, և այսօր արդեն այդ պլացդարմներից են հարձակվում մեր վրա։
Էն որ ասում էին՝ «բա հո անպետք չոլի համար չե՞նք կռվելու», հիմա այ հենց այդ «անպետք» չոլերից են հարձակվել ու ստեղծել Սյունիքը կտրելու իրական սպառնալիք...