Case Western Reserve բժշկական դպրոցի բժիշկները պարզել են, որ կորոնավիրուսային վարակը մեծացնում է տարեց մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը 50-80%-ով վարակվելուց հետո առաջին տարում: Հետազոտությունը հրապարակված է Journal of Alzheimer ամսագրում։ Գրում է Gazeta.ru-ն։
Հետազոտական թիմը վերլուծել է 65 տարեկան 6,2 միլիոն մարդու առողջության էլեկտրոնային գրառումները: Նրանք բոլորն ապրում էին ԱՄՆ-ում և ուսումնասիրության մեկնարկի պահին նրանց մոտ Ալցհեյմերի հիվանդություն չէր ախտորոշվել։ Ավելի քան 400,000 մարդ վարակվել է SARS-CoV-2-ով 2020 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում։ Մնացած 5,8 միլիոն մարդկանց տվյալները օգտագործվել են որպես վերահսկողական։ Գրում է Gazeta.ru-ն։
Մեծահասակների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը գրեթե կրկնապատկվել է (0,35%-ից մինչև 0,68%) COVID-ով վարակվելուց հետո մեկ տարվա ընթացքում։ Վերահսկիչ խմբի համեմատ՝ կորոնավիրուսով հիվանդների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը 50-80%-ով ավելի մեծ է։ Իսկ ամենաբարձր ռիսկը նկատվել է 85 տարեկանից բարձր կանանց մոտ։
Հեղինակներն ասում են, որ պարզ չէ, թե արդյոք COVID-19-ն առաջացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը, թե միայն արագացնում է դրա առաջացումը: Այն գործոնները, որոնք ազդում են Ալցհեյմերի հիվանդության զարգացման վրա, վատ են ճանաչված, սակայն հայտնի է, որ վիրուսային վարակները և ծանր բորբոքումները կարող են մեծացնել հիվանդության վտանգը: Եթե շարունակվի կորոնավիրուսի հետ կապված տկարամտության դեպքերի աճը, ապա ապագայում առողջապահական համակարգերը կարող են մեծ բեռի առաջ կանգնել՝ Ալցհեյմերի հիվանդությամբ տարեց մարդկանց խնամքի անհրաժեշտության պատճառով։