Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում տեղի կունենա Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության գաղտնի քվեարկություն։
Թափուր տեղին հավակնում է ՀՌՀ-ի գործող նախագահ Տիգրան Հակոբյանը։ Նրա թեկնածությունն առաջադրել եւ հավանության է արժանացրել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
Քվեարկությունը կսկսվի ժամը 16.00-ին եւ կավարտվի 16.30-ին։