f

Անկախ

ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին


ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ եւ Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պերե Խուան Պոնսը (Իսպանիա) միացել է հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ եւ տեւական հրադադարի մասին միջազգային կոչերին, ինչպես նաեւ՝ այն մասին, որ  Հայաստանն ու Ադրբեջանը վերադառնան բանակցություններին՝ մարդկանց հետագա մահը կանխելու համար։

«Մեր վեհաժողովը մեծ մտահոգությամբ է հետեւում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող զինված բախումներին։ Թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն, եւ երկու երկրները պետք է վերադառնան կառուցողական բանակցություններին՝ համապարփակ խաղաղ պայմանագիր կնքելու համար։ Այս շարունակվող բախումները ոչ միայն վնաս են հասցնում վերջին երկու տարիների ընթացքում գրանցված առաջընթացին, այլեւ արդեն առանց անհրաժեշտության ավելի քան հարյուր մարդու կյանք խլեցին, այդ թվում՝ խաղաղ բնակիչների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ադրբեջանից»,- նշել է նա:

Պերե Խուան Պոնսն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնեւ Ռաուի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հայտարարություններին, որոնք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը։

Պոնսը հավելել է. «Մեր կազմակերպության առաջնորդող սկզբունքները մեր պետությունների միջեւ վեճերի՝ խաղաղ ճանապարհով լուծում են նախատեսում, եւ մենք չպետք է դիմենք ուժային միջոցների, որոնք հետագա ավերածությունների եւ տեւական մարդկային տառապանքների են հանգեցնում»:

 

ԵԱՀԿ Ադրբեջան հարձակում Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին