f

Անկախ

Պետք է ճաքեր մտցնել այն սյուների մեջ, որոնք պահում են Փաշինյանի ու իր իշխանության տանիքը. Մենուա Սողոմոնյան


Երբ ԱԺ բակում տեղի էր ունենում ինքնաբուխ հավաքը, այդ ժամանակ հիմնվելով այն հանգամանքի վրա, որ այս օրերի ընթացքում ինձ իմ գործընկերներին մեր շատ քաղաքացիներ խնդրում էին, առաջարկում էին քաղաքական լուծումների վերաբերյալ առաջարկություններով հանդես գալ, մենք ասացինք, որ լուծումներից մեկը կարող է լինել այն, որ ժողովուրդը ցանցային ձեւով, կոլեկտիվների կազմակերպմամբ, ուսանողական խմբերի կազմակերպմամբ դուրս գան փողոց եւ հատկապես առավոտվա ժամերին արգելափակելով պետական կառույցների մուտքերը, ձգտեն պարալիզացնել այդ կառույցների աշխատանքը՝ դրանով սասանելով այս իշխանության հիմքերը:

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Համախմբում»  նախաձեռնության անդամ, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը:

«Ընդդիմության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավոր մարդկանց հեռացնելու համար անհրաժեշտ է որոշակի ճաքեր մտցնել այն սյուների մեջ, որոնք պահում են Փաշինյանի ու իր իշխանության տանիքը»,- ասաց նա:

Սողոմոնյանը նաեւ հիշեցրեց, որ երեկ իրենք առաջարկել էին, որ այսօր առավոտյան 08։30-ին մարդիկ լինեն Հանրապետության հրապարակում, որովհետև այս հատվածում տեղակայված են շատ կառույցներ. «Կախված մարդկանց քանակից՝ մենք պիտի որոշեինք, թե որ պետական կառույցի դեմ էինք անում խաղաղ անհնազանդության ակցիա։ Այս պահի դրությամբ քիչ մարդիկ են հավաքվել։ Բայց ես, բնականաբար, հակված չեմ այն տարբերակին, որ այսօրվա դեպքի հիման վրա պետք է ասել, թե մեր նշած գաղափարը կենսունակ չէ։ Գաղափարը իրականում կենսունակ է։ 

Ակցիաները միայն Երևան քաղաքին չի վերաբերվում, խոսքը նաև մարզերի մասին է։ Ժողովուրդ, պետք չի սպասել, որ ինչ-որ մի հատ մեծ ուժ պիտի այս ամենը նախաձեռնի, սա պիտի յուրաքանյուրը անի՝ կազմակերպված ձևով։ Դուք պիտի դուրս գաք փողոց ու տարբեր խաղաղ անհնազանդության ակցիաներ անեք մեր նշած ձևով»,- ընդգծեց  նա։

Նշենք, որ երեկ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ 5165 շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը ներկայացնելով իրենց օրակարգը հայտարարել էր, որ այսօրվանից գործադուլ ու դասադուլ են հայտարարում, պետք է շրջափակվեն կառավարման շենքեր. «Վաղը 8.30-ին մենք ձեզ սպասում ենք Հանրապետության հրապարակում՝ սկսելու մեր խաղաղ անհնազանդության ակցիաները, շրջափակում ենք կառավարությունը, նախարարությունները, Ազգային ժողովը, դատախազությունը, բոլոր այն կառույցները, որոնք պահում են այս իշխանիկին»,-հայտարարել էր նա:

Մենուա Սողոմոնյան Բողոքի ակցիա ՀՀ Կառավարություն վարչապետի հրաժարական Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին