f

Անկախ

Ղրղզստանում հայտնել են սահմանին բախման հետևանքով երկու զոհի և 55 վիրավորի մասին


Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զինված հակամարտության հետևանքով զոհվել է Ղրղզստանի երկու քաղաքացի, ևս 55 մարդ վիրավորվել է, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

«Վերջին տվյալներով՝ սահմանին զոհվել է 2 մարդ, ևս հիսունհինգ հոգի վիրավորում և վնասվածքներ է ստացել», - հայտնել են նախարարությունից։

Ավելի վաղ Տաջիկստանի Սուղդի շրջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Տաջիկստանի և Ղրղզստանի բանակցային պատվիրակությունները պայմանավորվել են ստեղծել համատեղ հանձնաժողով՝ վերահսկելու սահմանին հրադադարի պահպանումը։

Մինչ այս Սամարղանդում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հանդիպել է Տաջիկստանի իր գործընկեր Էմոմալի Ռահմոնի հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորվել են հրադադարի և շփման գծից ուժերի դուրսբերման շուրջ։

Սեպտեմբերի 16-ին Ղրղզստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի սահմանային ծառայությունը հայտարարել է, որ տաջիկ զինվորականները վաղ առավոտից սկսել են գնդակոծել Բատկենի շրջանի սահմանամերձ շրջանները։ Իր հերթին, Տաջիկստանի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ ղրղզ սահմանապահները հարձակվել են Գաֆուրովի շրջանի մի շարք բնակավայրերի և Դուշանբեի սահմանային կետի վրա։ 

Աշխարհում Տաջիկստան Ղրղզստան սահմանային միջադեպ վիրավորներ

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին