f

Անկախ

Իրավիճակը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում


Ankakh.com-ը փորձեց կապ հաստատել այն համայնքների ղեկավարների հետ, որոնք Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի թատերաբեմում էին հայտնվել: Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդեր բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չափազանց զբաղված է և մեր հարցերին պատասխանել չի կարող, այնինչ ընդամենն ուզում էինք պարզել, թե ինչպես է իրադրությունը գյուղում:

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ և Խոզնավար գյուղերում իրավիճակն այս պահի դրությամբ հանգիստ է՝ թշնամին չի կրակում, սակայն ոչ զինծառայողները, ոչ էլ գյուղացիները զգոնությունը չեն կորցնում: Հարցին, թե արդյոք գյուղացիները տեղում են, գյուղի բնակիչը, ում անունը անվտանգության նկատառումներից ելնելով չենք հրապարակում,ասաց,որ գյուղացիները Ադրբեջանի պատերազմական գործողությունների ժամանակ չենք լքել գյուղը և թույլ չեն տալու ադրբեջանցիներին՝ մտնել իրենց գյուղ:

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որորտան, Բարձրավան, ներքին և Վերին Խնձրեսկ գյուղերում ևս այսօր հանգիստ է եղել, սակայն տեղի բնակչությունը զգոնությունը չի կորցնում:

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանն ասաց, որ երեկ և այսօր գեթ մեկ կրակոց ադրբեջանցիների կողմից չի հնչել:

Անկախի հարցին,թ ե արդյոք գյուղացիները վերադարձել են գյուղ, թե ոչ, Երանոսյանն ասաց, որ դեռևս ոչ: Նա նշեց, որ պատերազմի ժամանակ ինքն է գյուղի կանանց ու երեխաներին տարհանել ապահով վայր, իսկ գյուղի տղամարդիկ գյուղում են և մարտական հերթապահություն են իրականացնում:

«Գյուղի մի շարք շինություններ վնասվել են, սակայն վնասի չափի մասին դեռ չենք կարող ոչինչ ասել: Նույնիսկ հրետակոծության ձայներից տների պատուհաններն են փշրվել»,-ասաց Երանոսյանը:

Նույն մարզի Նորաբակ համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանն էլ Անկախի հետ զրույցում ասաց, որ մարդկանց մի մասը մտածում է գյուղից ժամանակավոր հեռանալու, մյուսներն էլ մշտական հեռանալու մասին: Սակայն, վերջինս նշեց, որ պատերազմի ժամանակ գյուղի ընդամենը մի շինություն է վնասվել, իսկ գյուղացիներից միայն մեկն է վիրավորում ստացել:

Գեղարքունի մարզի Կութի ղեկավար Գրիգոր Ավագյանն ասաց, որ պատերազմի ժամանակ էլեկտրական լարերը վնասվելու հետևանքով մինչև հիմա գյուղում էլեկտրականություն չունեն, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են: Ինչ վերաբերում է գյուղի բնակչությանը, ապա բնակիչները սկսել են վերադառնալ գյուղ, իսկ տղամարդիկ՝շարունակում են մարտական հերթապահությունը: Պատերազմի ժամանակ թեթև վիրավորում ստացած համագյուղացու ինքնազգացողությունն էլ հիասքանչ է՝ տեղեկացրեց Ավագյանը:

Նա հավելեց, որ երեկ ադրբեջանցիները մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ այսօր հանգիստ է եղել:

Կապ հաստատեցինք նաև Սոթքի ղեկավար Սևակ Խաչատրյանի հետ, ով տեղեկացրեց, որ այժմ զբաղված են պատերազմի ժամանակ հրետանակոծության իհետևանքով վնասների չափի հաշվարկով, իսկ մարդիկ սկսել են վերադառնալ իրենց տներ:

Հայկա Ալոյան

 

Ադրբեջան հարձակում Ավերածություններ զոհեր և վիրավորներ Հայկա Ալոյան խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին