f

Անկախ

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ, հանձնառու է աջակցել բանակցային խաղաղ կարգավորմանը․Փելոսի


Եկանք այն պահին, երբ կարող ենք նաեւ անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի եւ սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում ելույթի ժամանակ ասաց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

«Մենք հետեւում ենք հայաստանյան մարտահրավերներին նաեւ մեր ընտրողների աչքերով։ Շատ հպարտ ենք, որ ի վերջո կարողացանք ընդունել Հայոց ցեղասպանության բանաձեւը։ Ի վերջո մենք ունեցանք նախագահ Ջո Բայդեն, որը ստորագրեց, նա ՀՀ վարչապետին նաեւ հրավիրեց Ժողովրդավարության գագաթնաժողովին»,- նշեց Նենսի Փելոսին։

 

Նա ասաց, որ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության առումով. «Մենք դժվար պահերին հայ ժողովրդի կողքին ենք. պայքար է ընթանում ժողովրդավարության եւ ավտոկրատիայի մեջ։ Հայաստանն այն վայրն է, որտեղ կարող ենք այս հակասություններն ակնառու տեսնել»։

Նենսի Փելոսին հայտնեց, որ իր այցն ավելի վաղ՝ նախորդ շաբաթվանից էր պլանավորված.

«Այնպես ստացվեց, որ մենք այստեղ եկանք այն պահին, երբ կարող ենք նաեւ անձամբ խիստ դատապարտել Ադրբեջանի անընդունելի եւ սպառնալի գործողությունները, որոնք վտանգում են խաղաղության գործընթացի հաջողությունը։ Միացյալ նահանգները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ՝ հանձնառու է աջակցել բանակցային, կայուն, խաղաղ գործընթացին։ Միացյալ նահանգները վաղուց նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ Շարունակաբար պահպանվող ռազմական գործողությունները նորանոր կյանքերի կորստի են հանգեցնելու, նորանոր տեղահանությունների եւ մեծ գին են վճարելու դրա համար։ Միացյալ նահանգները հետեւում է այս խնդրին։ Նախագահ Բայդենի եւ կոնգրեսի համար սա առաջնահերթ ուղղություն է, մենք անվտանգության, կայունության եւ խաղաղության հարցերում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հանձնառու ենք»։

Նշենք, որ Փելոսին Երևանում է պաշտոնական այցով։ Նա առաջին անգամ է Հայաստանում։ Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն, ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը:

Նենսի Փելոսի Արցախյան հիմնախնդիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Հայաստան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին