f

Անկախ

Այստեղ եք՝ ավարտելու ձեր արյունալի գործարքը, որը սկսել եք դեռ 2018-ից. զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողը՝ Փելոսիին


Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի ծնողն ուղերձով դիմել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, որն աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում։

Զոհված զինծառայողի ծնողի ուղերձում, մասնավորապես, նշվում է.

 

 

«Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ մեր երկիրը չի վաճառվում, մեր երեխաների արյունը չի վաճառվում։

Ես այստեղ եմ՝ արտահայտելու իմ վրդովմունքը ձեր բազմակի չափանիշների նկատմամբ, որոնք կանաչ լույս են վառում մարդասպանների առաջ՝ հնարավորություն տալով նրանց իրականացնել իրենց ծրագրած հանցագործությունները:

Ես այստեղ եմ ձեզ ամոթանք տալու ձեր կեղծ ժողովրդավարության համար, որի արդյունքում ոչնչացվել է ժողովրդավարություն եզրույթը, եւ այժմ այն ասոցացվում է կոյուղու հետ։

Այսօր, Ժողովրդավարության անվան տակ, քանդվում են երկրներ՝ մեկը մյուսի հետեւից: Կեղծ օրակարգերի, եւ ընդամենը հայտարարությունների մակարդակում արվող անարդյունք գործողությունների հետեւանքով մահ ու ավերածություն է տարածվում:

Իսկ հիմա այն մասին, թե դուք ինչու եք այստեղ:

Դուք այստեղ եք ավարտելու ձեր արյունալի գործարքը, որը սկսել եք դեռ 2018 թվականից: Դուք այստեղ եք վերջնականապես ոչնչացնելու հայոց պետականությունն ու հայ ժողովրդին։ Դուք գնում եք Ցեղասպանության թանգարան։ Ինչպե՞ս եք համարձակվում:

Դուք լուռ էիք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան մորթում էին մեր երեխաներին, լռում էիք, երբ Ադրբեջանն ու Թուրքիան ֆոսֆորային ռումբեր էին օգտագործում մեր դեմ, լռում էիք, երբ այս մարդասպան պետությունները, որոնց դուք անվանում եք ձեր ռազմավարական դաշնակիցները, մասնատում էին մեր զոհվածների դիերը, խոշտանգում մեր գերիներին, պղծում մեր գերեզմաններն ու հուշարձանները: Դուք լռեցիք, երբ այս մարդասպան տանդեմը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, ռմբակոծեց Գորիսը, Կապանը, Ջերմուկը, Վարդենիսը, Սոթքը... Դուք դեռ լռում եք, թեեւ Ադրբեջանը շարունակում է մնալ մեր հողի վրա, եւ տարածքներ  գրավել Հայաստանից եւ Արցախից։

Իսկ ինչ կասեք Ալիեւի ռեժիմին ԱՄՆ-ի ռազմական օգնության մասին՝ թե՛ օգնության, եւ թե՛ վերապատրաստման տեսքով, որն ազդել եւ ազդում է Հայաստանի հետ ռազմական հավասարակշռության վրա: Եվ դա արվում է չնայած Ադրբեջանի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտմանը, որի ընթացքում 2020 թվականին զոհվեց ավելի քան 6500 մարդ, իսկ 100000-ից ավելի էթնիկ հայեր տեղահանվեցին: Որպես հիշեցում, ձեր կառավարությունը մոտ 1 միլիարդ դոլարի ընդհանուր օգնություն է տրամադրել Ադրբեջանին 2002-2022 ֆինանսական տարիներին:

Հիմա, երբ իմ ժողովուրդը վերջապես փորձում է արթնանալ, եւ դուրս քշել ձեր կողմից իշխանության բերված մարդակեր գազանին ու նրա խունտային, որը, վերջին մի քանի տարիներին՝ ձեր հովանավորությամբ, զբաղված է մեր պետական կառույցները քանդելով եւ մեր սերունդը ոչնչացնելով, դուք եկել եք իբր մեզ փրկելու առաքելությամբ, բայց ձեր իրական նպատակն է երկարաձգել խունտայի իշխանությունը՝ սին խոստումներով թմրեցնելով մեր զգոնությունը, շեղելով մեր ուշադրությունը գլխավոր օրակարգից՝ վերջնականապես կործանելու մեր պետականությունը:

Ամոթ, Ամոթ, եւ կրկին ամոթ: Ձեր ձռքերը անուղղակիորեն թաթախված են մեր տղաների արյան մեջ:

Մենք գիտենք ձեր իրական դեմքը, մենք գիտենք ձեր իրական մտադրությունները: Հեռու մնացեք մեր երկրից ու մեր ժողովրդից»։

Հայկ Մելիքյան Նենսի Փելոսի բաց նամակ Ադրբեջան հարձակում Հայաստան

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին