f

Անկախ

Մեկ պահ կտրվելով այսօրվա արարողակարգային խայտառակություններից, պետական համակարգի փլուզման վերջին դեպքերից...


Երանի այս ամենը լիներ ամենաողբերգականն ու վատագույնը։

ԲԱՅՑ մեկ պահ նորից վերադառնանք նախորդ օրերին պատերազմական վիճակին, ադրբեջանական ագրեսիային, դրան հաջորդած պետական համակարգի անհամարժեք արձագանքին, գործողություններին։

Լուսաբացին էի դեռ խոստացել, որ Սյունիքից վերադարձել եմ ու մի քանի արձանագրում էի ուզում անել։

Մատներս տեւական ժամանակ ստեղնաշարի վրայով անցնում են, գրում եմ, հետո ջնջում, ծանր ու թեթեւ անում։ Գրե՞մ իրական տեսածս ու արձանագրածս։ Գրում եմ, հետո մտածում, որ մեր, առանց այն էլ խարխլված անվտանգային համակարգին կարող է վնասեմ։ Այդպես 44-օրյա պատերազմի օրերին լուռ մնացինք, քար լռություն պահպանեցինք, լեզուներս կծեցինք։ Իսկ այդ ընթացքում ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅԱՄԲ ԵՐԿԻՐԸ տարան պարտության ու հիմա բոլորին են մեղադրում, բայց ոչ իրենց։

ՈՒ այսպես։

1. Սյունիքում հակառակ հանրային, ժողովրդային անհանգստություններին, հարյուրավոր արժանապատիվներ արդեն քանի օր, համախմբված, կազմավորված, ինքնակազմակերպված սպասում են Հայրենիքի իրենց հատվածի պաշտպանության գործին միանալու առաքելությանը։ Սիսական ջոկատի նախկին հրամանատար, լեգենդար Աշոտ Մինասյանի, դաշնակցական կառույցի, ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի շուրջ համախմբված տասնյակներով, հարյուրներով տղերքը սպասում են ազդականչի ու իրական ծառայության, պաշտպանական կառույցների կողմից տրամադրվելիք ամբողջական զինման ու հանդերձավորման։

2. Չլինի այնպես, որ այս իշխանությունը, Նիկոլը հատկապես, իր սովորության համաձայն, հետո արդեն, զիջման գնալուց չքմեղանա, փորձի արդարանալ, թե Սյունիքում պաշտպանության համար կամավոր չկար։ ԿԱՆ։ Կազմակերպողներն էլ կան, նախաձեռնողնողներն էլ կան։ Չկա պետական համակարգն իր սպասարկումով, կազմակերպմամբ ու այլ գործառույթներով։

3. Կառավարության նիստում պատմության ուսուցչի հանդարտությամբ

ՇԱՏ ԲԱՆ ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, բայց՝ ոչ հրապարկային։

ՄԻԱՅՆ մեկ բան։ ԱԺ ամբիոնից հոխորտացող Նիկոլը, թե Բանակն ինչ ուզել է՝ տվել է, ինչ պահանջ եղել է՝ կատարել է, սին է, հիմա էլ է սուտ։

Թող մեկ հատ իր տան անկյունները փնտրի, որդին գուցե 2020-ին զրահաբաճկոնն ու սղավարտը տուն է բերել, ուղարկի առաջնագիծ։ Հիմա դրա կարիքն անսահման է կամավորագրման լիարժեք կազմակերպման համար։ Պոռոտախոս ՀԱՅՐԵՆԱԴԱՎԵՐ։

Ու վերջում, Իշխանասարի լուսանկարը, որ հրապարկում եմ, դեպի Սյունիք միջպետական ճանապարհի հսկողն է։ Երեւանից ուղեւորվող բոլոր պատգամավորները, պաշտոնյաները, նիկոլականները միշտ հիշեն. երբ անցնում են մայրուղով Սիսիանի տարածաշրջանի ողջ հատվածում Իշխանասարի գագաթներից, իրենց իսկ քաղաքականության արդյունքում հայտնված ադրբեջանցի դիպուկահարհները հսկում են նրանց, ու մի պատահական օր, պատահաբար, իրենց քարոզած կեղծ խաղաղասիրության արդյունքում, մեկ գնդակով կարող է… լռություն....

 

Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում Տեսանյութ ՀՀ ՊՆ Հայաստան

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
«Hyundai Elantra»-ն Շիրակի փողոցում հայտնվել է փոսում․ պատճառը թերի կահավորումն ու վարորդի անուշադրությունն է
Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. քաղաքապետարան (վիդեո)
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
Ավելին
Ավելին