f

Անկախ

Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա. Պետդումայում մեկնաբանել են ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով ցույցերը


ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով Երևանում տեղի ունեցած ցույցերը հավանաբար կազմակերպել են ԱՄՆ ոչ առևտրային կազմակերպությունները՝ կապված ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցի հետ։ Այս կարծիքը կիրակի հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

«Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ ՀԿ-ների կողմից, և, ցավոք, դրանք շատ են... Բնականաբար, Փելոսիի ժամանումը կանխատեսել էին այն ուժերը, որոնք այսօր դուրս են եկել  ցույցերի»,- ասել է պատգամավորը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։

Վոդոլացկին նշել է, որ Հայաստանում մեծ թվով հայրենակիցներ են ապրում, և երկրում իրավիճակը «անգլո-սաքսոնների և Փելոսիի օգտին չէ», այնուամենայնիվ, խորհրդարանականը կոչ է արել ԱՊՀ բոլոր կառույցներին ավելի ակտիվ աշխատել իրենց հայ գործընկերների հետ։

«Սադրանքներ կան, բայց դրանք ոչ մի արդյունք չեն տա, հաշվի առնելով, որ այնտեղ ակտիվ աշխատում են ամերիկյան դեսպանատունը և հասարակական կազմակերպությունները՝ բոլորս՝ ՀԱՊԿ-ը, ՇՀԿ-ն և առաջին հերթին ԱՊՀ կառույցները՝ սկսած մեր հանձնաժողովից, վերջացրած բոլոր Եվրասիական հանձնաժողովներով, ավելի սերտ և ակտիվ աշխատենք Հայաստանում մեր գործընկերների հետ և լավ, բարի առաջարկներ անենք՝ կոտրելու այն իրավիճակը, որն այսօր այնտեղ ձևավորվում է»,- ասաց Վոդոլացկին։

Շաբաթ Նենսի Փելոսին ժամանել է Հայաստան, որտեղ կմնա մինչև սեպտեմբերի 19-ը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նա կհանդիպի երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և անվտանգության ներկա իրավիճակը։

Նշենք, որ այսօր մի քանի հարյուր ակտիվիստներ հանրահավաք են կազմակերպել Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու պահանջով։
 

ՀԱՊԿ ՌԴ Պետդումա Աշխարհում Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին