Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ վշտացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնկված վերջին մարտերից և իր հոգևոր մտերմությունն է հայտնել զոհերի ընտանիքներին, գրում է asianews-ը։
Իր ելույթում պոնտիֆիկոսը դիմել է կողմերին՝ կոչ անելով նրանց «հարգել հրադադարը՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով»։
Նա հիշեցրել է, որ «չպետք է մոռանալ, որ խաղաղությունը հնարավոր է, երբ զենքերը լռեն և սկսվի երկխոսությունը»:
Հայերի և ադրբեջանցիների միջև բռնությունների մասին հիշեցմանը հաջորդել է աղոթք «նահատակված ուկրաինացների համար» և խաղաղություն «պատերազմից արյունոտված յուրաքանչյուր երկրում»։ Հռոմի պապի այս կոչին այսօր Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա բազմաթիվ հավատացյալներն արձագանքել են երկար ու ջերմ ծափահարություններով։