Խայտառակությունը խայտառակության հետևից։
Արդեն գրել էի, որ համաշխարհային մամուլը գրում է Հայաստանի իշխանությունների մասին շատ բացասական բաներ և սպասում, թե կոնկրետ նիկոլ փաշինյանին հայ ժողովուրդը, ե՞րբ է հեռացնելու կառավարման ղեկից, քանի որ իր կառավարման ընթացքում տարածաշրջանում աշխարհաքաղաքական վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում, իսկ Հայաստանը վտանգել է սեփական լինելիությունը։
Կոնկրետ այս մի խայտառակությունը արդեն Մեծ Բրիտանիայի մամուլն է հրապարակել։ Դը Սանը և Դեյլի մեյլը գրում են, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը իր լաքեյներին տվել է բջջային հեռախոսը և հրամայել նկարել իրեն թագուհու դագաղի ֆոնին։ Լրատվամիջոցը գրում է, որ նման բան Վեստմինստեր հոլլում հազար տարի չի եղել, և, որ այն սենյակում, որտեղ թագուհու դագաղն է եղել դրված հրավիրվածներին նախապես զգուշացրել են չնկարել։ Ավելին, գրում են, որ բոլոր հյուրերը լուռ են եղել և միայն Հայաստանի նախագահն իր օգնականների հետ բաձր-բարձր խոսել և նույնիսկ ծիծաղել են։
Դը Սանը մեջբերում է ականատեսներից մեկի խոսքերը․ "բոլորը լուռ սգում էին, իսկ սրանք հաչում ու հաչում էին, հաչում ու հաչում"։
Ի դեպ լուսանկարող "լակեյն" էլ պարզվում է ՀՀ-ի դեսպանն է եղել Բրիտանիայում։
Մանրամասները կարդացեք հղումով https://www.dailymail.co.uk/.../Fury-president-Armenia...