Ուրեմն բացառիկ այց է կայացել և այդ այցի բարձրաստիճան հյուրի համար նորմալ թարգմանություն չի կազմակերպվել։ Խոսքը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի մասին է, որ ՀՀ ԱԺ նախագահի համատեղ հայտարարության ժամանակ երկու անգամ խնդրեց իր համար թարգմանել լրագրողի հարցը, քանի որ իրեն տրամադրված ականջակալը անսարք էր։ Նենսի Փելոսին մի քանի րոպե համբերատար սպասում էր մինչև կգտնվի հայերենից անգլերեն, արդեն ոչ սարքի օգնությամբ, այլ ֆիզիկապես մոտիկ կկանգներ և իր ականջին կթարգմաներ հնչած հարցը։ Իր կողքը կանգնած էր Ալեն Սիմոնյանը, որը կարծես անգլերենով կարող է հաղորդակցվել ու նաև նախկինում անգլերենի ուսուցիչ, այժմ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Եվ նրանցից ոչ մեկը, մինչև խնդիրը կլուծվի, լրագրողի հարցը չփորձեց ինքնուրույն թարգմանել, փրկել սիտուացիան։ Էլ չասենք, որ կարելի էր նորմալ ականջակալներ նախատեսել, ստուգել դրանք նախապես և պատշաճ ապահովել էլեկտրոնային թարգմանությունը տարածության վրա։
Լավ չունեիք-չունեիք, մի զբոսավարից նորմալ, այսինքն աշխատող, ոչ թե փչացած թարմանիչ-ականջակալ վարձակալեիք, հետո կվերադարձնեիք։