f

Անկախ

Պետք է պատրաստվել վճռական մարտի


Ալիևյան ռեժիմի կողմից նոր մարտական գործողությունների սանձազերծման հավանականությունն իսկապես մեծ է: Սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական զինուժին հաջողվել է մխրճվել մեր ինքնիշխան տարածք, բայց ներգրավված ռեսուրսի և կորուստների չափը պաշտոնական Բաքվի կողմից հետպատերազմական երկու տարիներին հայկական բանակի փաստացի ոչնչացված, բարոյալքված կերպարի քարոզչության համատեքստում լրջագույն խնդիր են դառնում հենց Իլհամ Ալիևի համար: Սրան գումարվում է արտաքին քաղաքականության դաշտում հայաստանամետ դիրքորոշումների ձևավորումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակում, որտեղ, մասնավորապես, Հնդկաստանի նման տարածաշրջանային գերտերությունը բաց տեքստով Ադրբեջանին մեղադրեց որպես ագրեսոր երկրի: Հնդկաստանի պարագան կարևորում եմ, հատկապես, այն պատճառով, որ Շանհայի համագործակցության կազմակերպության վերջին խորհրդաժողովում Իլհամ Ալիևը պարծենում էր, թե իր երկիրը հանդիսանում է Չմիավորման շարժման նախագահող երկիր, որի նախագահությունը երկարացվել է ևս մեկ տարով՝ հատուկ շեշտելով, որ նշված միջազգային կազմակերպությունում միավորված են ամենաշատ թվով երկրներ ՄԱԿ-ից հետո: Ու ահա Հնդկաստանը, որ Չմիավորման շարժման ոչ ֆորմալ առաջնորդող երկիրն է, փաստացի կնքահայրը Ադրբեջանին անվանում է ագրեսոր երկիր: Երեկ Ալիևբեջանին հրապարակավ և բաց տեքստով դատապարտեցին Միացյալ Նահանգները, ըստ որում, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին խոստացավ, որ Կոնգրեսը ընդունելու է հատուկ ռեզոլյուցիա

Ադրբեջանի դեմ Հայաստանի դեմ ագրեսիայի կապակցությամբ:

Բարեկամ Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում իր հերթին կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել զորքերը ելման դիրքեր: Համաշխարհային տիրապետության համար ԱՄՆ-ի հիմնական մրցակցի համարում ունեցող Չինաստանը ՄԱԿ-ում հրապարակայնացրեց իր պաշտոնական դիրքորոշումն առ այն, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը պետք է լուծվի Ղարաբաղի խնդրի հետ՝ փաստելով, որ չնայած Բաքվի ճղճղոցին Ղարաբաղյան խնդիրը համարում է չլուծված, իսկ լուծման բանակցային հարթակ շարունակում է մնալ Մինսկի խումբը:

Հակառուսական հիստերիայի պայմաններում թերևս շատերը չեն նկատել, որ ռուսները Ադրբեջանին կոչ արեցին վերադարձնել զորքերը նախքան սեպտեմբերի 13 զբաղեցրած դիրքերը:

Տարածաշրջանային ներգրավվածություն ունեցող Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոխորհրդարանի, Իրանի Իսլամական հանրապետությունը, մի շարք այլ երկրներ հրապարակային հանդես են գալիս Զանգեզուրի միջանցքի հարցով հայկական դիրքորոշման օգտին: Կարելի է բազմաթիվ այլ փաստեր վկայակոչել, բայց, կարծում եմ, այսքանն էլ բավական է ադրբեջանական վարչակազմի կողմից ռազմական ագրեսիան շարունակելու որոշման հավանականությունը գնահատելու համար: Այո, այդ սպառնալիքը միանգամայն իրական է, հավանականությունը՝ շատ մեծ:

Այո, այդ սպառնալիքը հղի է ծանրագույն կորուստների մեծ վտանգով, բայց եթե մենք հաջողենք իրեն Չինգիզ խանի հետնորդ երևակայող Իլհամի քիթը ջարդել Սյունիքի լեռներում, ապա 2020 թվականի պատերազմի արդյունքում ձևավորված և մեզ խիստ անբարենպաստ տարածաշրջանային իրավիճակը գլխիվայր կշրջվի: Ավելին, ես կասկածում եմ, որ Հեյդարի որդուն կհաջողվի կրկնել Փաշինյանի տրյուկը և մնալ իշխանության: Ավելի հավանական է, որ այս հայասպան ու հայատյաց հայվանին սեփական ժողովուրդը կարժանացնի բռնապետներին արժանի ճակատագրի:

Պետք է պատրաստվել վճռական մարտի, ժողովուրդ ջան, մեր ճակատագիրը հիմա առավել քան երբևէ մեր ձեռքերում է ու մեզնից է կախված:

Վարդան Բալյան ՖԲ Գրառում Պատերազմ Ադրբեջան Հայաստան

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին