f

Անկախ

Փոխվարչապետից մինչև համայնքի ղեկավար հերքում էին, թե Սյունիքին վտանգ չի սպառնում, ադրբեջանցիները իրենց դիրքերում են․ Արման Թաթոյան


Երբ ադրբեջանական զինծառայողները հայտնվեցին մեր ճանապարհներին և սահմանափակեցին ազատ տեղաշարժը, փոխանակ քայլեր ձեռնարկեինք նրանց այդտեղից հեռացնելու ուղղությամբ, ցույց տայինք, որ մեր գյուղերի համար մեկուսացման, հումանիտար խնդիրներ են առաջանում, փոխվարչապետից, պատգամավորներից մինչև կոնկրետ քաղաքական ուժի մաս կազմող համայնքի ղեկավարներ հերքում էին դա։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Դուք հիշո՞ւմ եք ինչ արշավ սկսեց՝ ադրբեջանցիները իրենց դիրքերում են, որևէ խնդիր չկա, ինչ ուզեն կանեն, դա իրենց տարածքն է, խոսում էին, որ Սյունիքը անվտանգ է, որևէ խնդիր իրենք չեն առաջացել մեզ համար, ՀՀ-ի վերահսկողության ներքո կան ադրբեջանական տարածքներ և այլն։ Այս ամեն ինչը հիմք էր ադրբեջանցինեի համար և ամրացնում էր նրանց դիրքերը ու հիմա տեսեք, թե նրանք այդ առումով ինչքան ամուր են, որովհետև մենք ենք ասել՝ դուք ձեր դիրքրերում եք, անգամ տեսախցիկներով մարդկանց տներն էին մտնում, ինչպես օրինակ Որոտանում»,- ասաց Արման Թաթոյանը։

Վերջինս անդրադարձավ այն հարցին, թե ինչու էին Հայաստանի իշխանությունները նման կեցվածք որդեգրել։

«Իմ խորին համոզմամբ, ու դա նաև փաստերով ապացուցված է, դա քաղաքական վախ էր, պաշտոնյաները կոնկրետ քաղաքական վախեր ունեին, որ իրենց նկատմամբ մարդկանց մոտ դժգոհություն չառաջանա, այստեղ մաքուր քաղաքական ու անձնական վախեր կային, երկրի անվտանգությունը ավելի ցածր էր գնահատվում, քան քաղաքական, անձնական շահը»,- նշեց նա։

Նախկին ՄԻՊ-ը անդրադարձավ նաև Կապան- Ճականատեն այլընտանքային ճանապարհին՝ նշելով, որ այն կառուցվել է ադրբեջանցիների ուղիղ դիտարկման տակ։

«Ծառ առ ծառ, թուփ առ թուփ ես անցել եմ այդ ճանապարհների միջով, չես հասկանում՝ ո՞րն է տամաբանությունը, մի քանի հարյուր մետրի վրա անզեն աչքով երևում են ադրբեջանցիները, այդ ճանապարհի քթի տալով կառուցվում է այլընտրաքային ճանապարհ, այդ պատճառով էլ վերջին պատերազմի ժամանակ այդ ճանապարհը անհնար էր օգտագործել, պարզ չէ՞, թե ադրբեջանցիները ինչու էին եկել հենց այդ հատվածում կանգնել, հո Հայաստանի գեղատեսիլ վայերով զմայլվելու համար չէին եկել, դա կոնկրետ նպատակ ուներ»,- ասաց Արման Թաթոյանը։

Հայաստան Արման Թաթոյան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին