f

Անկախ

Արտակ Բրուտյան․ «Ֆինանսավորումը տեղի էր ունեցել իմ և մարզիկների անձնական միջոցներով»


Սեպտեմբերի 14-15-ը Աբխազիայում կայացած մուայթայի միջազգային մրցաշարում հայ մարզիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին։ Հայաստանի մուայթայի 20 մարզիկից բաղկացած հավաքականը 13 մեդալ նվաճեց, իսկ 57 կգ քաշային կարգում Նարեկ Խաչիկյանը պրոֆեսիոնալ մենամարտում տիրացավ Աբխազիայի պրոֆեսիոնալ լիգայի առաջին գոտուն։
Անկախի հետ զրույցում Հայաստանի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանը խոսում է նախապատրաստական ընթացքի, այս դժվար ժամանակահատվածում մարզիկների՝ կամային որակներ դրսևորելու և մեդալներ նվաճելու մասին։


-Պարոն Բրուտյան, Հայաստանի մուայթայի հավաքականի մարզիները տպավորիչ մենամատեր անցկացնելով, հաջող հանդես եկան և մեդալներ նվաճեցին Աբխազիայում։
- Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 24 հոգուց բաղկացած թիմով՝ 20 մարզիկ և 4 մարզիչ։ Մրցաշարին մասնակցության հրավեր էր ուղարկել Աբխազիայի մուայթայի ֆեդերացիայի նախագահ Թեյմուրազ Գերգեադևը։ Նշեմ նաև, որ մեզ մեծապես աջկացեց  տեղի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը, որոնց և շատ շնորհակալ եմ։ Ֆեդերացիաների միջև  փոխհամագործակցության պայմանագիր կնքեցինք, որպեսզի մեր մարզիկները համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնեն։
Լավ նախապատրաստական շրջան էին անցել մարզիկները ստուգատեսից առաջ՝ 2-ամսյա ծանրաբեռնված մարզումներ անցկացնելով, որպեսզի  բարձր մակարդակով ներկայանային։


-Մրցաշարի ընթացքի, մարզիկների ելույթների մասին ի՞նչ կասեք։
-400 մարզիկ էր մասնակցում ստուգատեսին, մենք նվաճեցինք 13 մեդալ։  Այնպես ստացվեց որ սեպտեմբերի 13-ի լույս առավոտյան պետք է մեկնեինք։ Հոգեբանական դժվար պահ էր, բոլորն անհանգստացած էին։ Արցախցի մարզիկները դժվարությամբ մեզ միացան, քանի որ ճանապարհները փակ էին։ Սակայն  թիմը մեկնեց, բարձր մակարդակով պետք է ներկայացներինք մեր երկիրը, որ ամիսների  աշխատանքը ապարդյուն չլիներ։ Ճանապարհին մարզիչները զրույցներ ունեցան մարզիկների հետ։
Նշեմ, որ մրցումներին մեկնելու հնարավորություն էինք տվել մեր լավագույն մարզիկներին, որոնք որ Հայաստանի չեմպիոններ  ու մրցանակակիրներ են, պետք է լավագույնները մասնակցեն նման մրցաշարերի։ 
Մրցաշարին բավական փորձառու մարզիկներ էին մասնակցում։ Ռուսաստանի մարզիկները շատ ուժեղ են,  Եվրոպայի և աշխարհի առաջնություններում առաջատարներն  են  թիմային հաշվարկով։


-Մրցաշարի ընթացքում նաև պրոֆեսիոնալ մենամարտ տեղի ունեցավ․ Նարեկ Խաչիկյանը  57 կգ քաշային կարգում գոտի նվաճեց, ինչը ողջունելի է։
-Պրոֆեսիոնալ մենամարտում Նարեկ Խաչիկյանը միավորների բարձր առավելությամբ հաղթանակ տոնեց և նվաճեց Աբխազիայի պրոֆեսիոնալ լիգայի առաջին գոտին։ Այն Ռուսաստանի Դաշնության մուայթայի ֆեդերացիայի կողմից տրված գոտի է, որը փոխանցովի է։ Մյուս տարի Նարեկը կպայքարի այն պաշտպանելու և վարկանիշը բարձրացնելու համար։ 


-Պարոն Բրուտյան, մուայթայը ընդգրված լինելով օլիմպիական մաևզաձևերի ընտանիքում, դեռևս համապատասխան աջակցություն չի ստանում պետության կողմից։
-Մենք մշտապես բարձրաձայնում ենք, որ այդ հարցը լուծում ստանա։ Այս  մրցաշարին թիմը կրկին մեկնել էր առանց պետության աջակցության։ Ֆինանսավորումը տեղի էր ունեցել իմ, մարզիկների անձնական միջոցներով։ Ֆեդերացիան կարողացել էր ֆինանսավորել միայն մարզինչներին և, սովորության համաձայն, լավագույն մարզիկներին։ 
Նշեմ, որ կրկին մեր ուժերով հոկտեմբերի 20-23-ը Հայաստանում անցկացվելու է  մուայթայի միջազգային մրցաշար, որին մասնակցելու է 10 երկիր։
Նոյեմբերին էլ Թուրքիայում տեղի է ունենալու միջազգային խոշոր մրցաշար՝ Անթալիայի բաց առաջնություն, որին մեր մազրիները կմասնակցեն նորից առանց պետական աջակցության։  

Սպորտ Հայաստանի մուայթայի ֆեդերացիա միջազգային մրցաշար Հայաստան Արտակ Բրուտյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին