f

Անկախ

Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից


Եկեք փորձենք տրամաբանել։ Ի՞նչ է այս պահին պահանջում Ադրբեջանը Հայաստանի իշխանություններից։

✔️ Ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդ թվում Արցախն Ադրբեջանի կազմում։

✔️ Ադրբեջանին հանձնել այսպես կոչված անկլավները։

✔️ ՀՀ տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ կայուն և չվերահսկվող կապ ունենալու համար։

✔️ Իրականացնել սահմանների սահմանագծման և սահմանազատման այնպիսի ծրագիր, որը լիարժեք կբխի Ադրբեջանի շահերից։

Թշնամու այս պահանջներից ո՞րը չի ցանկանում բավարարել հայկական կողմը։ Պաշտոնական հայտարարությունների մակարդակում, թերևս, միայն մեկը՝ միջանցք տրամադրելը։ Մնացածի մասին Փաշինյանն այս կամ այն կերպ իր համաձայնությունն արդեն հայտնել է։ Ընդ որում, հրապարակայնորեն է հայտնել։ Բայց ասեմ, որ միջանցքի հարցում էլ դեմ չէ։ Պարզապես այստեղ Ռուսաստանի և Իրանի խնդիրը կա։ Կարծում եմ՝ հենց այս երկուսն են պահանջում, որ այդ հարցում Փաշինյանը չշտապի. նրանք ցանկանում են ֆիքսել, որ այդ միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի կողմից (այս դեպքում, Իրանն էլ դեմ չի լինի)։

Ստացվում է, բոլորը գոհ և երջանիկ են։ Իսկ ո՞վ է դժգոհ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ։

Դրա համար էլ հենց մեր ժողովուրդն է հիմա թիրախավորվում։ Բոլորի կողմից է թիրախավորվում։ Հիմա էլ սկսել են ահաբեկել ժողովրդին՝ թե բա 44-օրյա պատերազմից էլ դաժան պատերազմ է սպասվում, ամբողջ երկրով ապաստարաններ ենք կառուցում և այլն, և այլն։

Ժողովուրդը պետք է վախենա ու հանձնվի, որպեսզի՝ ա) թուրք-ադրբեջանական դաշինքը ստանա իր ուզածը, բ) Նիկոլն էլ պահպանի իր իշխանությունը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ցավալին միայն այն է, որ եթե ժողովուրդն այնուամենայնիվ չհամաձայնվի ստորացուցիչ այդ պահանջներին, ապա իսկապես կարող է նոր պատերազմ սկսել։ Ու այո, ավերիչ պատերազմ։ Այնպես, որ ժողովուրդը կոտրվի։

Պարզ է, որ երկու այս սցենարն էլ շատ վատն են Հայաստանի ու մեր ժողովրդի համար։ Թվում է՝ ելք չկա՝ պիտի կա՛մ հանձնվենք, կա՛մ մեզ կոտորեն։ Բայց ասեմ, որ սա կեղծ ընտրություն է, որ դրվել է մեր ժողովրդի առջև։ Որովհետև իրականում կա նաև երրորդ ուղին՝ դավաճան իշխանությունների հեռացումը։ Այդժամ մենք ստիպված չենք լինի հանուն Նիկոլի իշխանության Հայրենիք հանձնել կամ կոտորվել մարտի դաշտում։ Այդ ժամանակ նույն մարտի դաշտում մեզ միանգամայն այլ հեռանկարներ են սպասվում։ Վստահեցնում եմ։

Հրանտ Մելիք-Շահնազարյան ՖԲ Գրառում Ադրբեջան հարձակում Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին