Սեպտեմբերի 21-ն է,բռնաբարված Հայաստանի բռնաբարված անկախության օրը։ Արդեն երկրորդ սեպտեմբերի 21-ն է, որ ոչ միայն տոն չէ, այլ՝ սուգ է։ Եթե մենք 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո հանդուրժեցինք դավաճան իշխանությանը, ապա արժանի չենք ոչ պետության, ոչ անկախության, ոչ տոների, այլ արժանի ենք միայն դառնագին սգալու։ Եթե իսկապես ուզում ենք վերականգնել մեր պետականությունը, արժանապատվությունը, իրական սեպտեմբերի 21-ը, օր առաջ պետք է քշել ազգուրաց, անհայրենիք, դավաճան իշխանությանը։
Հապաղելու դեպքում, հաջորդ սեպտեմբերի 21 այլևս չի լինելու, այն մնալու է որպես հուշ, ինչպես Բագրատունյաց պետությունը։