f

Անկախ

Որպեսզի հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ՝ պարտադրենք. Սեյրան Օհանյան


ՀՀ պաշտպանության նախկին նախարար,  ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել ՀՀ անկախության օրվա առթիվ:

«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է՝ տոն, որ քառորդ դարից ավելի իրական հպարտությամբ է համակել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, իսկ այսօր, երբ սահմանին պատերազմ է, նոր խորհուրդ ու հրամայական դարձել մեզ համար:

Մեր փոքրիկ պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման կիզակետում. օգտվելով Հայաստանի իշխանության ապիկար, ազգադավ գործունեությունից՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն օկուպացրել են Արցախը, այլև ռազմական ծանրագույն հանցագործություններն անպատիժ շարունակելով՝ օրեցօր ավելի խորն են մխրճվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան  տարածք։ Եվ , որպեսզի հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է  արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին պատերազմում, երբ որևէ ուժ մեզ չէր խոստացել հաղթանակ, բայց մենք կանգնեցրինք թշնամուն` կենաց֊մահու կռիվ տալով և Պետություն, Բանակ կառուցեցինք։

Այսօր այդ ճանապարհը պատմություն է։

Եվ շնորհավորելով բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ՝ կցանկանայի ամենից առաջ երախտագիտության խոսքս հղել իմ հարազատ հայկական բանակին, որ տարիներ շարունակ համեստ ու լուռ խնդիր է կատարել` անառիկ պահելով Արցախը, Հայաստանը և այսօր էլ, կրակը վերցնելով իր վրա, պաշտպանում է մեր անկախությունը, պետականությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը։

Հավերժ փա՜ռք ու պատիվ այն քաջերին, ովքեր հայրենիքի փրկության համար իրենց կյանքն են նվիրաբերել», - ասվում է ուղերձում:

Հայաստան Սեյրան Օհանյան

Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Ավելին
Ավելին