f

Անկախ

Եթե չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգեւավճարներ ստանալ․ Սեյրան Օհանյան


ՀՀ իշխանություններն իրավունք չունեն հայտարարել 44-օրյա պատերազմից հետո զենքի պակասի մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«44-օրյա պատերազմից հետո պետք է նցկացնեին պաշտպանական ռազմավրական վերանայում, որի արդյունքում կազմեին  ԶՈՒ զարգացման եւ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պետական ծրագիր, որի մեջ նաեւ լուրջ աշխատանք պետք է կատարեր տեղական արտադրողին խթանելու համար: Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խնդիրներն այնպիսին են, որ դրանց մասին հրապարակային որեւէ մեկը չպետք է արտահայտվի: Այն իշխանությունները, որոնք խոսում են դրա մասին, առնվազն իրավունք չունեն իշխանության մնալու: Մայկա-տրուսիակյին քաղաքականություն վարող իշխանությունները պետք է անմիջապես լքեն իշխանությունը: Եթե դու չունես սպառազինություն, ի՞նչ իրվուն ունես պարգեւավճար ստանալու, ինչ իրավունք ունեն տարբեր մեքենաներ գնելու, վերելակներ, գորգեր փոխելու: Այդ գումարները պետք է ամբողջությամբ ուղղված լինեն սպառազինություն ձեռք բերելու համար, մանավանդ որ այսօր խոսվում է այն սպառազինության մասին, որն օգտագործվում է մերձամարտերում»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ փողի խնդիր չկա, Սեյրան Օհանյանն ասաց. «Ուրեմն խնդիր կա դիվանագիտության մեջ, իրենք պետք է հեռանան դիվանագիտությունից, որ 2 տարվա ընթացքում չեն կարողացել այնպիսի հարաբերություններ ստեղծել, որ նաեւ սպառազինություն ձեռք բերեն: Այդ դեպքում ինչու են գլուխ գովում, թե ռազմավարական գործընկերություն ունեն, մեր հարաբերություններն իդեալական են:

Պանիկա տարածող հայտարարություններն այս պահին անընդունելի են, պետք է ժողովրդին նախապատրաստել, կան միջոցառումներ, որոնց պետք է պատրաստել լուռ, ծածուկ, կան միջոցառումներ, որոնք պետք է հրապարակային լինեն»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Հայաստան Սեյրան Օհանյան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին