f

Անկախ

որպեսզի Հայաստանը մնա և մեծանա, վերջինիս համար հանձնառու էլիտան պետք է գտնի հայկազների հոգի տանող ճանապարհը


Պատմեմ ձեզ Ջոմարդյան Հայկազի մասին, որի հրամանատարությամբ կապիտուլյանտի նյութական ու հոգևոր լծի տակ գտնվող ուժայիններն այսօր լլկում էին հերոսների մայրերին։

Հայկազը փախստական է։ Փախստական Հյուսիսային Արցախի Քարհատի (Դաշքյասան) Խաչակապ գյուղից։ Հայ լինելու համար թշնամին նրանց քշել է հայրենական գյուղից։ Նրանք հաստատվել են Ջիլ գյուղում։

Այժմ այդ նույն թշնամին, Սևանի արևելյան լեռները գրաված, պատրաստվում է գրավել նաև Ջիլը և Հայկազին քշել այդտեղից։

Այն, որ այս պայմաններում Հայկազը շարունակում է կատարել կապիտուլյանտի հրահանգները, բնութագրում է ոչ թե նրա մտավոր-բարոյական կարողությունները, այլ նրան կապիտուլյանտի նյութական և հոգևոր լծից ազատագրելու հանձնառություն ստանձնած ազգային էլիտայի քարոզչական աշխատանքի անհաջողությունը։ Վա՜յ նրան, որ կարծում է, թե Ջիլի գրավումից հետո Հայկազն ինքնուրույն խելքի կգա։ Այդպես մտածողը զուրկ է քաղաքական հայեցողությունից։ Ջիլի գրավումից հետո Հայկազն արդեն Երևանում կասի, որ Ջիլում թուրքեր են ապրել, դա իրենցն էր, ու այդպես շարունակ, մինչև այդ նույն տեքստերն արդեն պայմանական Սիկտիվկարում կասի, երբ Հայաստան չլինի։ Իսկ որպեսզի այդպես չլինի, որպեսզի Հայաստանը մնա և մեծանա, վերջինիս համար հանձնառու էլիտան պետք է գտնի հայկազների հոգի տանող ճանապարհը՝ ազատագրելով նրանց կապիտուլյանտի թուրքական լծից։

Նկարում՝ Խաչակապի 4-րդ դարի վանքն է, որ մենք անպայման ազատագրելու ենք թշնամուց։

էդգար էլբակյան ՖԲ Գրառում կարմիր բերետավորներ Ջոմարդյան Հայկազ Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին