f

Անկախ

«Մաման միայն մի խոստումը չկատարեց». դիպուկահար Անուշը զոհվեց բոլոր փամփուշտները սպառած


3 անչափահասների մայր Անուշ Ապետյանը, չլսելով որևէ մեկի հորդորները, մեկնեց առաջնագիծ։ Երբ իրավիճակը լարվեց, նա հրաժարվեց իջնել դիրքից և զոհվեց իր առջև դրված խնդիրը կատարելուց հետո։

3 երեխաների մայր Անուշ Ապետյանը 2 տարի առաջ զինվորական համազգեստով մտավ տուն և, երեխաների զարմացած ու հիացական հայացքները տեսնելով, ասաց. «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։ Ընտանիքը դեմ էր Անուշի որոշմանը, սակայն կինը երդվեց` զենքը այլևս ցած չի դնելու ձեռքից։

Այդպես էլ եղավ. 36-ամյա Անուշը սեպտեմբերի 13-ին զոհվեց Ջերմուկում, երբ զենքի մեջ այլևս որևէ փամփուշտ չէր մնացել։

Հայրական տան բակում կնոջ 2 զավակներն են` 16-ամյա Սեդան և 4-ամյա Ժակը։ Խարտյաշ մազերով տղան վազվզում է բակում. բռնել հնարավոր չէ։ Ժակն արդեն կարոտել է մորը և անհամբեր սպասում է` երբ է ծառայությունից վերադառնալու, քանի որ սովոր է` մայրն ամիսը մեկ է դիրքեր գնում։ Ժակը մեզ հետ չի շփվում. խաղով է տարված, բայց տան անդամներն ասում են, որ երեխայի խոսակցության թեման միայն մայրն է` ինչեր էր գնում իր համար, ինչ լավ տեղեր տանում և դեռ տանելու... Իսկ ահա Սեդան, որը ցավից ասես 10 տարով մեծացած ու հասունացած լինի, եղբորն է նայում հոգատարությամբ, սրբում արցունքները, և ներս ենք գնում զրուցելու։

Ընտանիքը կնոջ հուշ-անկյունում է դրել նրա մեծացրած նկարը, որն Անուշը նկարել է մեկ ամիս առաջ մարտական դիրքում։ Սելֆիում Անուշը զինվորական համազգեստով է։ Դրսից ներս մտած հայրը երկար նայում է դստեր նկարին ու խոնավացած աչքերով ասում, թե պետք է բնականից տեսնեինք` ինչքան էր զինվորական համազգեստը սազում նրան։

Фотографии погибшей в ходе азербайджанской агрессии военнослужащей Ануш Абетян - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022

«Մի օր Անուշը տուն եկավ ու ասաց` պա՛պ, ուզում եմ զինվորական դառնալ։ Բնականաբար, անհանգստացա, բայց ասացի` հասուն մարդ ես, ես ի՞նչ պիտի անեմ։ Անուշը պատասխանեց, որ լավ է մտածել և հետ չի կանգնելու իր որոշումից։ Դրանից հետո, երբ առաջին անգամ տեսա նրան զինվորական համազգեստով, հասկացա, որ անհանգստությունը տեղի է տալիս հպարտությանը»,–պատմում է Անուշի հայրը` Աշոտ Ապետյանը։

Ашот Абетян, папа погибшей в ходе азербайджанской агрессии военнослужащей Ануш - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022

Անուշն ամեն ինչ սկսել է ՈՄԱ հաճախելուց, որտեղ լավագույն 7 դիպուկահարների շարքում է եղել, անդամագրվել «ԱՏԱՆ» ջոկատին, իսկ հետո ծառայության անցել Ջերմուկում։ Հայրն ասում է` 2020-ի հուլիսի տավուշյան էսկալացիայի ժամանակ Անուշը ոտքից վիրավորվել էր, սակայն մինչ այդ վիրավորներից մեկի կյանքն էր փրկել` ռիսկի դիմելով և նրան դիրքերից իջեցնելով։

«Անուշը գործը կա՛մ չէր անում, կա՛մ էլ անելուց լավ էր անում (ամուսինը բանտարկված է)։ Դպրոցն էլ գերազանցությամբ էր ավարտել ու իրավաբանական ընդունվել։ Սակայն հետո ամուսնացել ու կիսատ էր թողել կրթությունը, որին այնքան մեծ տեղ էր տալիս կյանքում. չէր ուզում երեխաների խնամքի հաշվին կրթություն ստանալ։ Այս տարի աղջիկս ԵՊՀ–ի Գորիսի մասնաճյուղ էր գործերը տվել, որոշել էր ավարտել, բայց իր երազանքներին ո՞վ նայեց»,–ասում է Անուշի հայրը և, հուզմունքը չզսպելով, նստած տեղից ոտքի է կանգնում ու սկսում ծխել։

Անուշի մասին շարունակում է պատմել աղջիկը` Սեդան, որը բերում է մոր լուսանկարները և ցույց տալիս մեզ։ Յուրաքանչյուր լուսանկարի հետ մի հուշ է կապված` Անուշն ամենաշատը հենց աղջկա հետ է «կիսվել», բոլոր գաղտնիքները նրան վստահել։

Фотографии погибшей в ходе азербайджанской агрессии военнослужащей Ануш Абетян - Sputnik Արմենիա, 1920, 21.09.2022

«Մենք ընկերուհիների պես էինք, և մաման սովորեցնում էր ինձ ճիշտ ապրել։ Ինձ միշտ ասում էր` զինվորական է դառնալու, բայց լուրջ չէի վերաբերվում։ Սակայն հետո հասկացա` մաման ինչ որոշում է, անում է. հենց էդպես էլ մի օր ընտանիքով Ջերմուկ տեղափոխվեցինք, քանի որ էնտեղ պիտի ծառայության անցներ։ Դժվարն ամենասկզբում էր, երբ մաման մեկ ամսով դիրք էր գնում. մեծը ես էի, և 2 եղբայրներիս համար ես էի պատասխանատու։ Չնայած ամենաշատը կարոտն էր տանջում բոլորիս, ու մամայի բացակայության 1 ամիսը մեկ դար էր թվում։ Երբ տուն էր գալիս, իրար հերթ չտալով կողքից չէինք հեռանում»,– ասում է Սեդան։

Դավիթ Գիշյանը սպանվել է գերության մեջ. այս հարցով հայկական կողմը ՄԻԵԴ է դիմել

Նա հիշում է` զինվորական դառնալուց հետո մոր բնավորությունը փոխվել էր, ավելի խիստ էր դարձել։ Անուշը զինվորականի գործն այնքան էր սիրել, որ Ջերմուկում 50 հոգանոց խումբ էր հավաքել և ուզում էր պատերազմական նախապատրաստություն սովորեցնել։

Սեդայի խոսքով` մայրը հասցնում էր ամեն ինչ` թե՛ ծառայությանը նվիրվել, թե՛ երեխաների հանդեպ հոգատար լինել, չնայած իր սերը խոսքերով չէր արտահայտում։ Աղջկա խոսքով` մայրն ամեն գիշեր հերթով ամուր գրկում էր իրենց, բայց ոչինչ չէր ասում։ Ընտանիքով արդեն որոշել էին` Սեդան միջազգային հարաբերություններ բաժնում է սովորելու, 14-ամյա եղբայրը զինվորական վարժարան էր գնում, քանի որ պետք է զինվորական դառնար, իսկ փոքրիկ Ժակն էլ մոր ազդեցությամբ ասում էր` իրավաբան է դառնալու։

Սեդայի խոսքով` մայրը կատարում էր բոլոր խոստումները։ «Երբ պատերազմը սկսվեց, մաման մեզ հետ էր, քանի որ սեպտեմբերի 24-ին նոր միայն պետք է դիրքեր բարձրանար։ Միասին նկուղ գնացինք, իսկ հետո նրա մարտական ընկերներից եկան ու մեզ Եղեգնաձոր տարան։ Երեքիս համբուրեց ու ասաց` կսպասեք ինձ, անպայման հետ եմ գալու։ Ու հետ չեկավ... Միայն էս խոստումը չկատարեց»,–ասում է աղջիկը, և աչքերն արցունքոտվում են։

 

Իրավիճակը փրկում է Անուշի եղբայրը` Գեղամը, որը զրույցի ընթացքում միացել էր մեզ ու լուռ նստել։ Նա սկսում է պատմել կռվի մասին` ասելով, որ Անուշը կարող էր դիրքեր չբարձրանալ, քանի որ 3 անչափահաս երեխա ուներ խնամքին, սակայն պնդել է, որ պետք է մարտական ընկերների կողքին լինել։ Իսկ այն տարածքում, որտեղ կռվել է Անուշը, կատաղի մարտեր են ընթացել։ Ավելին` բանը հասել է նրան, որ մերձամարտ է սկսվել։ Անուշին ասել են` իջնի դիրքից, բայց պատասխանել է` որտեղ ընկերները, այնտեղ էլ ինքը։ Այդ ընթացքում Անուշն իր դիպուկ կրակոցներով ոչ միայն իր գործն է արել, այլ նաև զոհված զինվորներից մեկի մարմինը ներքև է իջեցրել և կրկին գնացել դիրք։

«Մարտական ընկերներն ասում են` Անուշը տեսակով խելառ էր ու էդպես էլ մնաց մինչև վերջ։ Քանի որ թշնամին չի կարողացել դիրքը «բլիժնի բոյով» վերցնել, հրետակոծություն է սկսվել, ինչի հետևանքով էլ զոհվել են Անուշն ու իր ջոկատից Սամսոն Կոստանդյանը։ Երկուսի մարմինն էլ անմիջապես իջեցրել են ներքև։ Այդ դիրքը, ի դեպ, այժմ մեր վերահսկողության տակ է»,– ասում է Գեղամը։

Անուշի եղբայրը հերքում է նաև սոցցանցերում շրջանառվող լուրերը, թե քրոջը գերի են վերցրել, մարմինը խոշտանգել։ Գեղամն ասում է` ճիշտ է, Անուշի մարմինը արկի պայթյունից անճանաչելի էր դարձել, բայց դին խոշտանգման չի ենթարկվել։

Այժմ Անուշի երեխաները հենց Գեղամի հոգածության ներքո են` չնայած Սեդան էլ իր հերթին որոշել է ուժեղ լինել և մոր բոլոր ցանկությունները հերթով իրականացնել։ Նա հիշում է` մայրը միշտ ասել է` դժվարությունից չպետք է վախենա, ոչ մի խնդիր չպետք է թուլացնի իրեն.«Հիմա այդ խոսքերն եմ հիշում, մամայի լուսանկարին նայում և ուժ ստանում»...

մահազդ Անուշ Ապետյան Ադրբեջան հարձակում զոհեր և վիրավորներ Հայաստան

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին