f

Անկախ

Բերդի զինկոմը Հ․ Մանուչարյանի կողմնակիցների անուններով, առանց կնիքի եւ ստորագրության, մոբլիզացիայի թղթեր է ուղարկել


Իշխանությունը աննախադեպ միջոցներ է գործադրում, որպեսզի սեպտեմբերի 25-ին կայանալիք Բերդ համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ն հաղթի։

Գործի են դրվել վարչական մեծ ռեսուրսներ։ Սեպտեմբերի 21-ին Բերդի թիվ 3 դպրոցում քաղաքի դպրոցների տնօրենների, ուսմասվարների,ուսուցիչների հետ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, բարձր տեխնոլոգիական արդյունանաբերության նախարարության գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանը։

Որպեսզի ՔՊ-ի համար ստանան ուսուցիչերի ձայները, բարձր պաշտոնյաները խոստացել են մինչեւ այս տարեվերջ Բերդ համայնքում հիմքից կառուցել 4 դպրոց՝ մարզադահլիճներով, նորոգել 8 մանկապարտեզ։

Բերդ համայնքից հայտնեցին, որ առաջիկա ընտրություններում ՔՊ կուսակցության ավագանու թեկնածուների 58 հոգանոց ցուցակի առաջին համար, Բերդի միասնական սոցիալական ծառայությունների կենտրոնի տնօրեն Վահրամ Սուքիասյանը թաքուն հանդիպումներում իրեն ընտրելու համար խոստանում է մարդկանց վճարել պետական բյուջեից տրվող եռամսյա դրամական օգնությունների գումարներ։ Մեկ ամիս առաջ Բերդի զինկոմ նշանակված Լեռնիկ Օհանյանը Բերդ համայնքի գյուղեր ուղարկել է առանց կնիքի եւ ստորագրության թղթեր՝ մոբլիզացիայի ենթակա անձանց ցուցակներ, որտեղ ընդգրկված են Բերդ համայնքի ղեկավար, ավագանու <<Զորավոր համայնք>> դաշինքի ավագանիների թեկնածուների ցանկը գլխավորող Հարություն Մանուչարյանի կողմակիցների անուններ եւ հայտնում է, որ Հ․ Մանուչարյանին ընտրելու դեպքում նրանք 3 ամսով կմոբլիզացվեն։ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի Պառավաքարի ենթաշրջանի պատասխանատու Արթուր Միրզոյանը, ում եղբայր Ժիրայր Միրզոյանը ընտրություններում ՔՊ կուսակցության ավագանու թեկնածու , Արծվաբերդի անտառտնտեսության անտառապետ Ժիրայր Միրզոյանն է , Բերդ համայնքի խաղողագործներին ասել է , որ կոնյակի գործարանի մասնաճյուղը չի ընդունի այն խաղողագործների խաղողը, ովքեր սեպտեմբերի 25-ին չեն ընտրել Վահրամ Սուքիասյանի գլխավորած ավագանու ցանկին։

ՏԻՄ ընտրություններ Բերդ Ոսկան Սարգսյան ՖԲ Գրառում վարչական ռեսուրս Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին