f

Անկախ

Ծնողներին թույլ չեն տալիս մտնել դիահերձարան


Ադրբեջանը երկու օր առաջ հայկական կողմին փոխանցեց վերջին եռօրյա պատերազմում սպանված եւս 95 զինվորի դի։

Դիերի մեծ մասը տեղափոխվել է Մարտունու դիահերձարան եւ երկու է օր բազմաթիվ ծնողներ փորձում են մտնել դիահերձարան՝ իրենց որդիների մարմինները ճանաչելու համար։ Հանրապետության բոլոր դիահերձարանները, որտեղ տեղափոխվել են տղաների դիերը, հսկվում են անվտանգության աշխատակիցների կողմից եւ առանց քննիչների ուղեկցության՝ ծնողները չեն կարող դիակի ճանաչում իրականացնել։

Խոսել եմ դատաբժշկական կենտրոնի պատասխանատուների հետ եւ ընթացակարգը հետեւյալն է՝

հայկական կողմին փոխանցված բոլոր դիերը լուսանկարված են եւ ուղարկված Ուլնեցու կենտրոն՝ զինծառայողների հարցերով օպերատիվ արձագանքման հանձնաժողով։

Այն ծնողները, ովքեր կճանաչեն իրենց որդիներին լուսանկարներով՝ միայն քննիչի ուղեկցությամբ կարող են մուտք գործել դիահերձարան։

Ցավոք, տղաների մարմիններ կան, որ անճանաչելի են, եւ ԴՆԹ նույնականացում պիտի արվի։

Սակայն, բազմաթիվ ծնողներ ասում են, որ իրենց որդու մարմնի վրա կան հատուկ նշաններ՝ սպի, դաջվածք, որով կարող են ճանաչել որդու դիակը։

Ինձ փոխանցեցին, որ եթե դեմքով հնարավոր չէ նույնականացնել, սակայն հարազատները կարող են մարմնի վրա եղած հատուկ նշաններով ճանաչել իրենց որդիներին, կրկին Ուլնեցու կենտրոնին պիտի տեղկացնեն եւ ինձ վստահեցրեցին, որ անմիջապես քննիչի ուղեկցությամբ նրանց կտանեն դիահերձարան։

Այս պարզ քայլերի հաջորդականությունը ինչ-որ մի պատկան կառույց կարո՞ր էր չէ հրապարակել, որպեսզի առանց այդ էլ էմոցիոնալ ծանր հոգեվիճակում գտնվող ծնողները Արմավիրից, Շիրակից, Երեւանից կամ այլ բնակավայրից չհասնեն Մարտունի, Մեծամոր եւ ինչ-որ մի ախրանիկ նրանց չթողնի մտնել դիահերձարան։

Հասկանում եմ, որ թքած ունեք որդի կորցրած ծնողի վրա, եւ ինչպես երեկ արեցիք Եռաբլուրում, կարող եք զինվորի մայր ծեծել, բայց ձեր միջից գտեք գոնե մի կիսագրագետի, որ այս քայլերի հաջորդականությունը պաշտոնապես հրապարակի, որպեսզի վշտից խելագարված մայրը չհասնի Մարտունի ու դիահերձարանի պատուհանից փորձի նայել ներս՝ իր սպանված որդուն գտնելու վերջին հույսով։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում դիահերձարան անհետ կորած զինծառայողների ծնողներ Հայաստան

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին