f

Անկախ

Թշնամին հայ զինվորին ու հայ սպային չի հաղթել


Թշնամին հայ զինվորին ու հայ սպային չի հաղթել։ Ես դա միշտ եմ ասել։ Թշնամին օրվա իշխանությանը, վախկոտ մորթապաշտներին ա հաղթել։ նիկոլին ա հաղթել, ջալալին ա հաղթել, տոնոյանին ա հաղթել, բայց ոչ 6 տանկ խոցած ժամկետայինին, ոչ ՀՄՄ-ով թշնամու մեջ մխրճված մայորին, ոչ մինչև վերջին շունչը զինվորի կողքին կռվող ու զոհվող գնդապետին ու փոխգնադպետին։

Թշնամուն մենք կպարտվենք, երբ կուլ տանք հայ զինվորի՝ վախկոտ ու դավաճան լինելու մասին լոլոները, որոնք ամեն ամիս մեզ կերցնում ա նիկոլի աած-ն։ Դավաճաններ միշտ են եղել, ու բոլոր դեպքերում իրանց հետ մի կերպ են վարվել։ Մենակ մեր մոտ ա, որ իրանց մասին ռեպորտաժներ են նկարում։ Էլ չասած, որ շատ դավաճանների էլ պետական պարգևներ ու հերոսի կոչումներ են շնորհում։ Դա էլ ա դավաճանությունը խրախուսելու մի միջոց։

Թշնամին մեզ կհաղթի այն ժամանակ, երբ կհամակերպվենք Եռաբլուրի ընդլայնման ու Արցախի բացակայության հետ։ Երբ կասենք՝ «դե բա պատերազմ էր, դե բա զոհեր էլ պիտի լինեի»։ Զոհեր տալը չպետք է խառնել մսաղաց ուղարկելու հետ, պատերազմն էլ չպետք է խառնել նախապես պայմանավորված ու գծած օպերացիայի հետ։ Երբ դու հայ զինվորին կոչ ես անում կռվել Շուշիի համար, բայց դու Շուշին ամսի 6-7-ից արդեն հանձնել ես, իսկ ամսի 9-ին էլ գրում ես, որ մարտերը Շուշիի համար շարունակվում են, էդքանից հետո դու ո՞նց կարաս ասես, որ պատերազմ ես վարել։ Դու հայ զինվորին մսաղաց ես ուղարկել, որ հետո ասես՝ «դե կռվեցինք, զոհվեցին, չկարողացանք պահել, փախել էին, ես ինչ անեմ»։

Վերջին պատերազմի մասին օտարների հետ շփվելիս ադրբեջանցիներն ասում են, որ հայերը սա այսպես չեն թողնի։ Իրենք էլ գիտեն, որ իրենք հաղթել են նիկոլին ու նրա ոհմակին, բայց ոչ հայ ազգին։ Պատերազմից 2 տարի անց էլ թշնամին տեսնում է, որ իր առջև ծնկի է իջել միայն ապիկարների մի կույտ, բայց ոչ հայ զինվորը, ոչ հայ ժողովուրդը։

Արամ Գևորգյան ՖԲ Գրառում հայ զինվոր Պատերազմ Հայաստան

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին