f

Անկախ

Ախտանշաններ, որոնք հուշում են, որ կարող է զարգանալ ինֆարկտ


«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով հիվանդներ են ընդունում օրվա ցանկացած ժամի և ապահովում նրանց օպերատիվ ու արդյունավետ բուժումը։ Բաժանմունքում իրականացվող հետազոտությունների, վիրահատական միջամտությունների մասին է խոսել Նարեկ Սեդրակի Աթոյանը՝ ինվազիվ սրտաբան, «Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքի ղեկավարը։

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը զբաղվում է սրտաբանական պաթոլոգիաների թերապևտիկ բուժմամբ և ներանոթային միջամտություններով: Բաժանմունքը վերազինված է նորագույն տեխնոլոգիաներով ու գործիքակազմով, ինչը ապահովում է բուժման բարձր որակ և արդյունավետություն: Իրականացվում է և՛ պլանային, և՛ անհետաձգելի շտապ օգնությամբ ընդունված հիվանդների բուժում: «Բաժանմունքը նորից սկսել է  գործել 2020 թ. նոյեմբերից: Այս կարճատև ընթացքում մեր թիմին հաջողվել է շտապ օգնությամբ իրենց դիմած շատ ծանր հիվանդների վերադարձնել կյանք ու առողջացնել»,-ասում է բաժանմունքի ղեկավար Նարեկ Աթոյանը:  Բոքսը և հիվանդասենյակները վերանորոգված են, յուրաքանչյուրում տեղադրված են սրտի աշխատանքի հսկողության նորագույն մոնիտորներ, որոնք 24 ժամ հսկում են սրտի աշխատանքը, պացիենտի օրգանիզի թթվածնային հագեցվածությունը (սատուրացիան), զարկերակային ճնշումը, անգամ մարմնի ջերմաստիճանը: Հիվանդասենյակներում առկա են ավտոմատ պերֆուզամատներ՝ դեղորայքի՝ երկարատև, ըստ չափաբաժնի և վերահսկելի ներարկման համար: Այստեղ հավաքվել է երիտասարդ, խանդավառ բժիշկների թիմ, որը զբաղվում է սիրտանոթային բոլոր պաթոլոգիաների բուժմամբ՝ համապատասխան միջազգային չափանիշներին ու ուղեցույցներին:  Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային հետազոտությունները․ էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն, հոլթեր մոնիթորինգ, թրեդմիլ թեստ, կորոնարոգրաֆիա, շունտոգրաֆիա։ Դրանք օգնում են ճիշտ ախտորոշել ու բուժել սրտամկանի սուր ինֆարկտը,սրտի քրոնիկ իշեմիկ հիվանդությունը, սրտային քրոնիկ անբավարարություն և քրոնիկ անբավարարության սրացումը, զարկերակի գերճնշումը, առիթմիան։ Առավել հաճախ բաժանմունքն ընդունում է սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներ․ «Օպերատիվ կերպով անհրաժեշտ հետազոտությունները կատարելուց հետո հիվանդին անմիջապես տեղափոխում ենք կաթետերիզացիոն լաբորատորիա  (ներանոթային միջամտական սենյակ): Իրականացվում է ախտորոշիչ և տրանսկաթետերային միջամտություն: Ձեռքի ճաճանչային զարկերակից (բացառիկ դեպքերում նաև ազդրային զարկերակից, եթե բազկի անոթը խնդիր ունի, ոլորված է և այլն) տեղային անզգայացմամբ պունկցիա է արվում և կատետրը հասնում է սիրտը սնուցող ցողունային անոթներ, յոդի հիմքով հատուկ կոնտրաստ նյութ է ներարկվում, հետազոտվում  են անոթների պատերը, հայտնաբերվում է ախտահարված անոթը: Դրանից հետո փոխվում են գործիքները, հատուկ ուղղորդիչ լարով վիրաբույժը նորից մտնում է անոթի մեջ և արյան հոսքը վերականգնելու համար կատարում բալոնային դիլատացիա, որից հետո արդեն՝ ստենտավորում: Միջամտությունից հետո հիվանդը միջինը 3 օրով տեղափոխվում է վերակենդանացման բաժին՝ ինտենսիվ հսկողության տակ լինելու և դեղորայքային բուժում ստանալու համար»։  Բժիշկն անչափ կարևորում է ախտանշանների ի հայտ գալուն պես հնարավորինս վաղ մասնագետին դիմելը։ Սրտամկանի սուր ինֆարկտին նախորդող ախտանշաններն են հետկրծոսկրային շրջանում՝ միջթիակային շրջանում սեղմոց, բութ ցավ կամ այրոց, դեպի ձախ ձեռք կամ երկու ձեռքերը ճառագայթող ցավ, ձախ ձեռքի կամ ձեռքերի թմրածություն։ «Եթե այս ախտանշանները արտահայտվում են սուր ու չեն դադարում երկար ժամանակ, ուրեմն պետք է շտապ դիմել սրտաբանական բաժանմունք. ամենայն հավանականությամբ արդեն առկա է անոթի լրիվ խցանում, և պահանջվում է շտապ վիրահատական միջամտություն: Իսկ եթե ցավերը պարբերական բնույթ են կրում ու արտահայտվում են ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում, ուրեմն առկա է անոթի նեղացում, և սուր վիճակից խուսափելու համար, պետք է հնարավորինս վաղ դիմել սրտաբանի խորհրդատվության»։

Սրտաբանի պետք է դիմել նաև վատ ինքնազգացողություն, գլխապտույտ, թուլություն ունենալու դեպքում, ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում (աստիճան բարձրանալ և այլն)սրտի ցավ․ սրանք կարող են զարկերակային գերճնշման նշան լինել։  Եվ զարկերակային գերճնշման, և սրտամկանի սուր ինֆարկտի հետևանքով կարող է զարգանալ սուր սրտային անբավարարություն, երբ սիրտը՝ որպես պոպմ, չի կարողանում բավարար չափով արյուն արտամղել դեպի օրգան- համակարգեր: Սա մարդու կյանքի որակին, երբեմն նաև կյանքին սպառնացող լուրջ հիվանդություն է, որը պետք է պահել շարունակական վերահսկողության ներքո սրտաբանի նշանակումներով: 

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքում վիրահատված պացիենտը դուրս գրվելիս ստանում է նշանակման թերթիկ, որի համաձայն պետք է շարունակի իր բուժումը: Ի դեպ նա ունենում է նաև բժշկի հեռախոսահամարը, որին դիմում է անհանգստացնող հարցերի դեպքում: Հաջորդ այցը, որն ի դեպ լինում է անվճար, պարտադիր լինում է 1 ամիս հետո, պացիենտը հետազոտվում է, ստուգվում է նրա ընդհանուր առողջական վիճակը, համեմատվում են հին տվյալների հետ:

 

 

 

Նարեկ Սեդրակի Աթոյան «Արամյանց» ԲԿ Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին