f

Անկախ

«Ալիեւը աքլորանում է. նա զգում է, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, այդ թվում ԱՄՆ-ի՝ վերջին շրջանում ակտիվության հետ պայմանավորված». Խոսրով Հարությունյան


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին եւ Լաչինում էլ Հայաստանին զգուշացրել է սադրանքների չդիմել, այլապես «արժանի» պատասխան են տալու: Ալիեւի խոսքով՝ այսօր Հայաստանը պետք է լավ մտածի, ոչ ոք մեզ հետ վերջնագրերով չի կարող խոսել, եւ թող ոչ ոքի վրա հույս չդնեն. «Ես մեկ անգամ ևս ուզում եմ ասել, մեզ ոչ ոք և ոչինչ չի կարող կանգնեցնել:

Մենք իրավունքի, արդարության, միջազգային իրավունքի կողմնակից ենք, պաշտպանում, պաշտպանել ու վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Ողջ աշխարհին ցույց ենք տվել, թե ինչի ենք ընդունակ, մենք ուժով ազատագրեցինք մեր հողը և հպարտանում ենք դրանով: Սեպտեմբերի 13-ին, երբ մեր դեմ հերթական սադրանքը իրականացվեց, ադրբեջանական բանակը պատասխանեց ու թշնամուն իր տեղը դրեց: Ես հուսով եմ, որ սա վերջապես դաս կլինի նրանց: Քանի որ տեսան, որ մեզ ոչ ոք և ոչինչ չի կանգնեցնի: Ոչ մեկի զանգը, ոչ մի հայտարարություն, նախաձեռնություն մեզ չի կանգնեցնի: Մենք մեր հողի վրա ենք ու մեր հողն ենք պաշտպանում»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ասաց, որ Ալիեւը բառացիորեն հոխորտում է. «Նա զգում է, որ հնարավոր է իրավիճակի փոփոխություն, այդ թվում ԱՄՆ-ի՝ վերջին շրջանում ակտիվության հետ պայմանավորված: Նենսի Փելոսիի այց, տեսեք Բլինքենի  շատ ակտիվ մխրճվելը հարաբերությունների կարգավորման գործում, Բայդենի խոսքը այն մասին, որ մենք պատրաստակամ ենք աջակցել ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, այլ՝ կարեւորը սա է՝ ԼՂ ժողովրդի հետ կապված հակամարտությունում:

Ալիեւը հասկանում ու զգում է, որ իրավիճակը կարող է փոխվել: Ընդ որում, կարող է տարօրինակ թվալ, բայց իրավիճակը կարող է փոխվել մեր գործող իշխանությունների  կամքից անկախ: Հիմա Հարավային Կովկասում տեղի են ունենում աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի լուրջ տեղաշարժեր, մեծ փոփոխություններ, ես նկատի ունեմ հասկանալի պատճառներով ՌԴ-ի համեմատաբար պակաս ազդեցությունն այստեղ:

Բնական է, որ այն բացը, վակուումը, եթե կարող ենք այդպես ասել, որն առաջանում է, ինչ-որ մեկը պետք է լցներ: Տրամաբանական է, որ այդ վակուումը մեզ համար այս փուլում փորձում է լցնել ԱՄՆ-ն՝ իր քաղաքական ազդեցությամբ: Այս ամենը չի կարող Ալիեւին չանհանգստացնել»: Ըստ Խոսրով Հարությունյանի, Ալիեւի այս խոսքերի հասցեատերը հայաստանյան իշխանությունները չեն, նույնիսկ միջազգային հանրությունը չէ, այլ՝ իր ժողովուրդն է. «Իր ժողովրդի մոտ է աքլորանում: Լավագույն դեպքում այս խոսքերի հասցեատերը կարող է լինել նաեւ Թուրքիան՝ այն ակնկալիքով, որ իմ ավագ եղբայր, ես շարունակում եմ մնալ ռազմատենչ, կարող եք ինձ վրա խաղադրույք կատարել: Բայց մեծ իմաստով, ո՛չ միջազգային խաղացողները, ո՛չ տարածաշրջանի դերակատարները, ըստ էության չեմ կարծում, որ դա լուրջ կընդունեն:

Եթե Ալիեւը փորձում է այս խոսքերը հնչեցնել սեպտեմբերին երկօրյա, եռօրյա պատերազմի համատեքստում, ապա այդ պատերազմն էլ առավելապես Ալիեւի մասին լավ չի խոսում: Նա չհասավ իր ուզածին: Թեպետ որոշ հաջողություններ արձանագրել է, բայց ավելիին էր ձգտում ու ստացավ հայկական զինված ուժերի պատասխանը: Նա հասկացավ, որ եթե չշտապի 44-օրյա պատերազմի արդյունքների կապիտալիզացիայի հարցում, ապա իրադարձությունները իր համար կարող են բարենպաստ չլինել: Իրանի Իսլամական հանրապետության բարձրագույն ռազմական, քաղաքական ղեկավարները հայտարարություններ արեցին, դա ինչ-որ բան խոսում է, չէ՞:

Ալիեւի հաշվարկների մեջ կարող էր լինել այն, որ այդ հոխորտանքից ազդվի ՀՀ քաղաքական ղեկավարը, շտապի նախկինում ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություններ իրականացնել, դա չեմ բացառում: Ինքը՝ Փաշինյանը, իր տարբեր հայտարարություններով հիմք է դրել ողջամիտ կասկածների համար, որ Ալիեւի հետ ունի որոշակի պայմանավորվածություններ: Նա է իր խոսքով, վարքով նպաստել դրան ու չի բացառվում, որ Ալիեւի հոխորտանքը հենց դրա մասին է:

Կարծում եմ, որ հատկապես սեպտեմբերի 14-ի հուժկու հանրահավաքը, որը ոմանք փորձում են ներկայացնել, թե չհաջողվեց, բայց դա ցույց տվեց, որ ընդվզման նման պոտենցիալ կուտակված է: Նման հուժկու հանրահավաքի  պարագայում՝ մի կողմից, մյուս կողմից՝ արտաքին նոր խաղացողների, իրավիճակի շատ ադեկվատ մեսիջները՝ ուղղված հայաստանյան իշխանություններին, չեմ կարծում, որ այս պայմաններում Նիկոլ Փաշինյանը կտրվի Ալիեւի հոխորտանքներին»: 

Խոսրով Հարությունյանն ընդգծեց Փելոսիի այցի կարեւորությունը. «Թե՛ Փելոսին Հայաստանում, թե՛ Բայդենն իր ուղերձում խոսում է ժողովրդավարության խորացման մասին: Եթե նկատեցիք, շրջանառության մեջ մտավ ու դրա հեղինակը Փելոսին էր, «ավտորիտար պատերազմը՝ ժողովրդավարության դեմ» եզրույթը: Սա շատ կարեւոր բանաձեւ է եւ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, գոնե փորձագիտական շրջանակները հաստատ այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման կռվաններից մեկը տեսնում է նաեւ Հայաստանը:

Նոր, համեմատաբար փոփոխված աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում ավտորիտար Ադրբեջանը մտահոգվելու լուրջ հիմքեր ունի ու կարծում եմ, Ալիեւը դա էլ է հասկանում: Մենք էլ պետք է գիտակցենք, որ ձեւական ժողովրդավարությունը երբեւէ չի կարող հաջողություններ արձանագրել: Սա Նիկոլ Փաշինյանի առջեւ նաեւ պարտավորեցնող բանաձեւ է դառնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
 

Խոսրով Հարությունյան ԱՄՆ Ադրբեջան Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին