f

Անկախ

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը Ադրբեջանից Նախիջևան ճանապարհի գոյություն չի արձանագրում


Տարածաշրջանի ապաշրջափակման շրջանակում Հայաստանի տարածքում երկաթգծի շինարարության ժամկետների մասին դեռ որևէ բան հայտնի չէ։

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ադրբեջանից Նախիջևան որևէ կոնկրետ ճանապարհի առկայություն չի ենթադրում։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացը դադարեցված չէ։ Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթգծի շինարարությունը դեռ չի մեկնարկել, իսկ Ադրբեջանից Նախիջևան անցնող ավտոմոբիլային ճանապարհի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում որևէ ճանապարհ կամ ուղի, այլ խոսքը տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի արևմտյան հատվածների և Նախիջևանի հետ իրականացվող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ Հայաստանի Հանրապետության կողմից անվտանգության ապահովման մասին է։ Հարցը դեռ քննարկվում է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարությունից հայտնել են նաև, որ երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի գործարկման հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել։

Պատասխանում նշված է նաև, որ տարածաշրջանային ապաշրջափակման հանձնաժողովի հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ այս պահին պայմանավորվածություն դեռ չկա։

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից ելույթ ունենալիս` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Բաքուն հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում ամեն կերպ փորձում է մեղադրել Երևանին ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է ազգային իր օրենսդրության շրջանակում բացել ճանապարհներն Ադրբեջանի համար։

Սակայն Բաքուն, նրա խոսքով, ուզում է, որ նոր ճանապարհ բացվի։ Դա ևս ընդունելի է Հայաստանի համար, իսկ 2020 թվականի հայտարարության մեջ նշվում է, որ նոր ճանապարհը կարող է կառուցվել կողմերի համաձայնության դեպքում։ Հայաստանը պատրաստ է կառուցել ճանապարհ, որը կգործի ՀՀ ազգային օրենսդրության համապատասխան և կլինի ինքնիշխան վերահսկողության ներքո։

Նոյեմբերի 9 Ադրբեջան Նախիջևան Ճանապարհներ Հայաստան

Ապրիլի 30-ին փոխանակման կետերում դոլարն արժևորվել է, եվրոն և ռուբլին՝ էժանացել
«Փաստ». Տնտեսության քողարկված խնդիրները
Կեսգիշերին քաղաքացին փորձել է նետվել Կիեւյան կամրջից. Փրկարարներն ու ոստիկանները կանխել են
«Փաստ». Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի
«Հրապարակ». Մարզպետներին հրահանգել են «կոնտր-մասսովկաներ» ապահովել
«Ժողովուրդ». «Վերջին ընդդիմադիր պաշտոնյան Թագուհի Թովմասյանն էր ԱԺ-ում, որին մեծամասնությունը հեռացրեց». ԱՄՆ Պետդեպ
«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի
՛՛Հրապարակ"․ Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան
«Փաստ». Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով
«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի
Իշխանությանն աջակցող ամերիկյան կազմակերպություններն անգամ չեն կարողանում աչք փակել. Ալեն Սիմոնյանի վարքը` Freedom House-ի զեկույում. «Ժողովուրդ»
Ծեծել են ու ճնշե՞լ․ «Հրապարակ»
«Փաստ». «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ
Պետական եւ համայնքային մարմինների ֆեյսբուքյան էջերում քաոս է տիրում․ «Հրապարակ»
Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել. «Ժողովուրդ»
Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննության. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Արդարադատության նախարարությունն այսօր ամոթալի ու խիստ դատապարտելի հայտարարություն էր արել
Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ավելին
Ավելին