f

Անկախ

Կամո Ունանյան․ «Պետք է մոռանալ բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները և մեկ մարդու պես կանգնել երկրի պաշտպանությանը»


Չեխիայի Պարդուբիցե քաղաքում սեպտեմբերի 9-11-ը կայացավ կարատեի WSF վարկածով աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր  67 երկիր: Հայաստանն այս կարևորագույն ստուգատեսում -75 կգ քաշային կարգում ներկայացրեց աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը:
Հայ մարզիկը, հավատարիմ մնալով իր խոստմանը, մրցագորգում փայլեց․ հնարավորություններ չտալով մրցակիցներին, պատվաբեր հաղթանակներ տանելով Մարոկոյի, Ռումինիայի, Հունգարիայի, Չեխիայի ներկայացուցիչների, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ՝ Կամո Ունանյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Ցավոք, Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր պատերազմը թույլ չտվեց հայ ազգին լիարժեք վայելելու հաղթանակի բերկրանքը։ Վերադառնալով հայրենիք՝ Կամո Ունանյանը եղավ պատերազմական գոտում՝ այս օրհասական պահին համախմբման կոչ անելով հայ ժողովրդին։
Անկախի հետ զրույցում, նորընծա չեմպիոնը նշում է, որ յուրաքանչյուր մրցաշարի մեկնում է միայն ու միայն հաղթական՝ ոսկե մեդալ նվաճելու տրամադրվածությամբ։


-Աշխարհի առաջնությունը տարվա կարևորագույն ստուգատեսն է, ինչպե՞ս էիք նախապատրաստվել և ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք մրցավայր։
-Հուլիսից սկսած նախապատրաստական շրջան եմ անցեկ Հայաստանում, օգոստոսի վերջին մեկնեցի Հունաստան՝ երկշաբաթյա մարզումներ անցկացնելով։ 
Յուրաքանչյուր մրցաշարի գնում եմ  մարտական տրամադրվածությամբ։ Իմ նպատակը ոսկե մեդալ նվաճելն է։ Արծաթե և ոսկե մեդալներն ինձ համար անհաջողություն են։


-Ոտքի վնասվածքը խոչընդոտ չհանդիսացավ, որ մրցահարթակում տպավորիչ հաղթանակներ տոնեք։ Ո՞ր մենամարտը կառանձնացնեք։
- Աշխարհի առաջնությունում չկան թույլ մրցակիցներ, այստեղ հնարավոր չէ պլանավորել որևէ բան, քանի որ ոչ թե մեկ մենամարտ անցկացլեով ես դառնում դառնում հաղթող, այլ 5-6։   Մարզիկը,  բացի նրանցից, որ ֆիզիկապես պատրաստ է, կարող է և պետք է  հոգեպես  պատրաստ լինի, որովհետև երբ հանդիպում ես «հարևաններին»՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին, եթե հոգեպես պատրաստ չլինես, կարող է տանուլ տաս մենամարտը։  Բայց ես նորեկ չեմ այս ասպարեզում՝ 25 տարի  սպորտում եմ,  ինչը    բավական երկար ժամանակ է, և դժվար թե նման մեկը գտնվի,  ոչ միայն պրոֆսիոնալ սպորտում, այլև մեկ այլ բնագավառում։ Երբ ես հանդիպում եմ «հարևան» երկրների  ներակայացուցիչներին, ոչ թե 100, այլ 200 տոկոսով անում եմ ամեն բան, որ հաղթեմ։ 
Տպավորիչ մարտեր անցկացրի Մարոկոյի, Հունգարիայի, Ռումիանիայի ներկայկացուցիչների հետ։ Չեխիայի ներկայացուցչի հետ եզրափակչում, որտեղ ամեն բան փորձում էին անել, այնպիսի ընթացք տալ, որ մրցակիցս հաղթեր,  ամեն ինչ արեցի, հնարավորն ու  անհնարև, և կարողացա հաղթել։ Սակայն, ինձ համար ամենակարևոր հաղթանակը, բացի Թուրքիայի  ներկայացուցչից , ադրբեջանցու նկատմամաբ հաղթանակն էր, որին բացահայտ առավելությամբ հաղթեցի, ինչն ինձ համար մեծ ոգևորություն էր։


-Ի՞նչ տվեց Ձեզ հերթական չեմպիոնությունն աշխարհի առաջնությունում։
-Ես անում եմ ամեն բան միայն ու միայն իմ ազգի ու հայոց եռագույնի համար, ինձպետությունից ոչինչ պետք չէ, ոչ էլ սպասում եմ։ Հաղթանակն ինձ տվեց  ուժ, եռանդ և հպարտություն, որ  ևս մեկ անգամ բարձրցարի հայրենիքիս դրոշը՝ ոգևորության և ուրախության րոպեներ պարգևելով հայրենակիցներիս։


-Հաղթանակից 2 օր անց Ադրբեջանը նոր պատերազմ սանձազերծեց Հայաստանի տարածքում, Դուք հանդես եկաք ուղերձով՝ համախմբվածության կոչ անելով։
-Որպեսզի  չկորցնենք մեր հայրենիքը, կլինի մարզիկ, երաժիշտ, արվեստագետ, թե մեկ այլ  ոլորտի ներկայացուցիչ, առաջնային հարկավոր է հայրենասեր լինել։ Չպետք է   գոռալ կամ սոցհարթակում կարծիքներ գրել և ոչինչ չանել։ Պետք է պատրաստ լինել ամեն բանով օգնելու,  ամեն բան անելու, որպեսզի օգտակար լինես այս ծանր ժամանակներում հայրենիքին։ Կարծում եմ, որ հիմա բոլորս՝ թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը, պետք է համախմբվեն։ Օրհասական պահ է, պետք է մոռանալ բոլոր խնդիրներն ու տարաձայնությունները   և մեկ մարդու պես կանգնել երկրի պաշտպանությանը։

 

Սպորտ կարատե չեմպիոն ոսկե մեդալ Կամո Ունանյան հարցազրույց խմբագրի ընտրանի Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին