f

Անկախ

Արցախի կամերային նվագախումբը պատերազմից և համավարակից հետո կրկին հյուրախաղերով հանդես եկավ Եվրոպայում


Սեպտեմբերի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ հիմնադրված և հովանավորվող Արցախի կամերային նվագախմբի 22 երաժիշտ՝ մաեստրո Գևորգ Մուրադյանի գլխավորությամբ, հյուրախաղերով մեկնեցին Եվրոպա։ Հանդես գալով Լիոնում, Մարսելում և Բրյուսելում՝ նվագախումբը կատարեց հայ դասական և ժամանակակից կոպոզիտորների՝ Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլոց գործերը՝ արժանանալով հանդիսատեսի բուռն և հոտնկայս ծափողջույններին։

 

Նվագախմբի շրջագայությունը առիթ էր ցույց տալու միջազգային հանրությանը, որ 2020 թ.-ի Արցախյան պատերազմից հետո արցախահայությունը ոտքի է կանգնել և պատրաստ է շարունակել պայքարել իր գոյության և իրավունքների համար։ Սակայն, շրջագայությունից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ինտենսիվ գործողություններ սկսեցին այս անգամ Հայաստանի սուվերեն և միջազգայնորեն ճանաչված տարածքում՝ հրետակոծելով հայկական սահմանամերձ գյուղերն ու քաղաքները։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից ի վեր հայկական զինված ուժերն ունեն 200-ից ավել զոհ։ Մինչ օրս սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 

 

Այս ցավալի իրողության համատեքստում Արցախի կամերային նվագախմբի ելույթն ավելի խորհրդանշական դարձավ՝ աշխարհին հիշեցնելու, որ հայի ոգին անկոտրում է։ «Պատերազմից հետո քաղաքական այս բարդ իրավիճակում մեր նպատակն է աշխարհին ապացուցել, որ արցախահայությունը տոկուն է, քաջ և մոխրից վերածնվելու ամուր կամք ունի», նշում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր պրն Մուրադյանը։ 

 

Բելգիայից թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ով նվագախմբի հետ հանդես էր գալիս Եվրոպայում որպես մենակատար, խոսեց այն մասին, թե նմանատիպ ելույթները որքան ոգեշնչող են երաժիշտների համար։ «Այն, որ երաժիշտները ցույց են տալիս իրենց տաղանդն արտասահմանում ավելի կարևոր է, քան դուք կարծում եք։ Իրենց ահռելի ներուժով նրանք երկրի սահմաններից դուրս ստանձնում են դեսպանների առաքելությունը և հանդիսատեսին փոխանցում են հայկական՝ հազարամյակների պատմություն ունեցող մշակույթը։ Ավելին, այդպես նրանք հիշեցնում են, որ այն ապրելու է՝ չնայած հետպատերազմյան սպառնալիքներին և մարտահրավերներին»։ Պրն Ավանեսյանը 2020  թ.-ի 44-օրյա պատերազմի թեժ օրերին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումից ժամեր անց նվագեց կիսաքանդ եկեղեցու ներսում՝ սգալու տեղի ունեցող ոճրագործությունները։

 

Ֆրանսիայի շրջագայություն 

Բացման համերգը կայացավ Լիոնում սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը։ Համերգը հովանավորվում էր Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպեր նահանգի կողմից, որի ավարտից հետո նահանգի նախագահ և լիբերալ-պահպանողական կուսակցության անդամ Լորան Վոկիեսն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Խորհրդանշական ու հուսադրող է այն հանգամանքը, որ այսօր՝ Արցախի անկախության հռչակման օրը, այստեղ հյուրընկալում ենք Արցախի ազգային նվագախմբին… Այն որ Արցախի ազգային նվագախումբն այսօր երեկոյան ելույթ ունեցավ այստեղ խոսում է նրա մասին, որ Հայաստանի ձայնը և դարերի պատմություն ունեցող քաղաքակրթությունը երբեք չեն խամրի»։ 

 

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն իր երախտիքի խոսքը հայտնեց պրն Վոկիեսին՝ հավելելով. «Արցախի հպարտ ու տոկուն ժողովուրդը ոչ միայն ապրում է իր նախնիների հողերում, այլ նաև շարունակում է պայքարել մեր ինքնությունը, ավանդույթները, հավատն ու մշակույթը պահպանելու համար։ ՀԲԸՄ-ն հպարտ է, որ շուրջ երկու տասնամյակ կայուն աջակցություն է ցուցաբերում Արցախի կամերային նվագախմբին՝ նպատակ ունենալով խթանելու Արցախի մշակութային կյանքը»։ 

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը նույնպես ներկա էր համերգին և իր ֆրանսերեն ելույթի ժամանակ ևս մեկ անգամ բարձրաձայնեց Արցախի ժողովրդի կամքն ու սեփական հողում ապրելու ու գոյատևելու իրավունքը։

Մարսելի Սեն Վիկտորի աբբայությունում տեղի ունեցած համերգը նույնպես արժանացավ հանդիսատեսի բուռն արձագանքին ու հավանությանը։ Այն ամբողջությամբ հովանավորվել և համակարգվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից։

 

Բելգիայի շրջագայություն 

Սեպտեմբերի 6-ին նվագախումբը Բրյուսելում հանդես եկավ նույն համերգացանկով ինչ Ֆրանսիայում։ Այն կազմակերպվել էր ՀԲԸՄ Ֆրանսիայի կողմից՝ Hye Doun Center-ի հետ համագործակցությամբ, և տեղի ունեցավ հայտնի Studio 1 Flagey համերգասրահում: Հանդիսատեսի արձագանքը փաստեց, որ Արցախի կամերային նվագախումբը շարունակում է մեծ համբավ վայելել միջազգային երաժշտասերների շրջանակում՝ չնայած երկու տարվա համերգային դադարին։ Համերգի ավարտին խոսքով ելույթ ունեցան ՀԲԸՄ Եվրոպայից Սելին Գուլեկջյանը և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Աղաջանյանը։ Պատվավոր հյուրերի շարքում էր ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը։ 

 

Նվագախմբի մասին 

Արցախի կամերային նվագախումբը ստեղծվել է 2004 թ.-ին՝ Արցախյան առաջին պատերազմից հետո՝ Արցախում վերակենդանացնելու և ապրեցնելու դասական երաժշտությունն ու ապահովելու մշակութային ժառանգության պահպանումը։ Այդ նպատակով, ՀԲԸՄ-ի նախաձեռնությամբ Գևորգ Մուրադյանը 12 երաժիշտների հետ միասին Հայաստանից տեղափոխվեց Արցախ և ստեղծեց առաջին և մինչ օրս միակ դասական ուղղվածությամբ նվագախումբը։ Իր գործունեության 18 տարիների ընթացքում նվագախումբը մեծ համբավ է վաստակել տարածաշրջանում և ողջ աշխարհում՝ համերգային շրջագայություններ կատարելով Նորվեգիայում (2012), Ռուսաստանում (2013), Միացյալ նահանգներում (2015) և վերջերս՝ Չինաստանում։ Երաժիշտները դասավանդում են նաև նվագախմբին կից գործող երաժշտական դպրոցում, որպեսզի կրթեն նոր սերունդներ և ապահովեն նվագախմբի շարունակականությունը։ 

Արցախի կամերային նվագախմբի մասին ավելին իմանալու համար դիտե՛ք։

 

Արցախի կամերային նվագախումբ հյուրախաղեր Եվրոպա ՀԲԸՄ Հայաստան

Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
Ավելին
Ավելին