Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն զեկուցել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին սահմանային անցակետերի կանոնավոր աշխատանքի մասին
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն իր կայքում հերքել է Ռուսաստանի հետ սահմանին անցակետերի փակման մասին տեղեկությունը։
«Սոցիալական ցանցերում և մեսենջերներում տեղեկություններ են տարածվում ղազախ-ռուսական սահմանի անցակետերի ենթադրյալ փակման մասին։ Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի բոլոր անցակետերն աշխատում են բնականոն հունով»,- նշված է հաղորդագրությունում։ Անվտանգության կոմիտեն հավելել է, որ սահմանի փակման մասին պաշտոնական տեղեկություն չկա։
Սեպտեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում մասնակի մոբիլիզացիա է հայտարարել, նույն օրը համապատասխան հրամանագիր է ստորագրվել։ Երկրի ղեկավարի խոսքով՝ մասնակի զորահավաքի շրջանակներում զորակոչի կենթարկվեն պահեստազորի քաղաքացիները, առաջին հերթին նրանք, ովքեր փորձ ունեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի սահմանին ճնշվում են մոբիլիզացման ենթակա քաղաքացիների՝ հարեւան հանրապետություն մեկնելու փորձերը։