f

Անկախ

«Հրապարակ». «Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար»


«Հրապարակի» զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Դուք նախապես հայտարարել էիք, որ ՔՊ-ի հետ   ոչ մի պարագայում դաշինք չեք կազմի։ Ընտրությունների   արդյունքում կան ՏԻՄ-եր, որտեղ դուք վճռորոշ   ձայների քանակ ունեք, եւ ձեր կողմնորոշումից է կախված,  թե ինչ համայնքային իշխանություն կձեւավորվի։ Օրինակ,   Սիսիանում արդեն պա՞րզ է, թե որ քաղաքական ուժերի հետ դաշինք կկազմեք։

Սիսիանում այս պահին, նախնական տվյալներով, հինգ քաղաքական ուժ է մանդատ ստանալու, եւ քննարկումներ, բանակցություններ պիտի սկսվեն, որոնք դեռ չեն սկսվել։ Բայց մեզ համար նախկինում էլ, այս անգամ էլ կարմիր գիծ է «Քաղաքացիական պայմանագրին» ձայն տալը կամ ընտրելը, այսինքն՝ սա մեր կարմիր գիծն է։ Մնացածը, թե ով մեզ հետ կհամագործակցի, ինչ պայմաններով, ով կուզի ընտրել, ինչ առաջարկներ կլինեն՝ բնականաբար, սա ցույց կտա գործընթացը։ Բայց, կրկնում եմ, մենք ունենք կարմիր գծեր, եւ մնացած ուժերը տեղյակ են այդ կարմիր գծերից։

Մեր տեղեկություններով, Ալավերդիում Ձեր կուսակցական   ընկերներին խնդրել եք, որպեսզի ՔՊ-ին  խիստ չքննադատեն։ Եղե՞լ է արդյոք նման   խոսակցություն Ձեր եւ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների միջեւ։

Դա ամբողջովին ստահոդ տեղեկություն է։ Ես խնդրում եմ նայել իմ ֆեյսբուքյան էջին կատարված գրառումը ընտրությունների նախորդ օրը՝ ընտրություններից առաջ, եւ Ձեզ համար ամեն բան պարզ կլինի, որ նման բան չի կարող լինել, դա չի կարող համապատասխանել իրականությանը, եւ չգիտեմ, թե ում կողմից է տարածվում։ Մեր թիմակիցներին ամեն ինչ պարզ է եղել, եւ ես, ինչպես տեսել եք, լռության նախորդ օրը հանդես եմ եկել հայտարարությամբ, հորդորելով, կոչ անելով՝ որեւէ քվե «Քաղաքացիական պայմանագրին» չտալ եւ համայնքներում պատժել ՔՊ-ին՝ մեր երկրի այսօրվա իրավիճակի համար, եւ այն, ինչ կատարվում է առհասարակ մեզ հետ։ Եվ ամեն ոք իր պատասխանատվության ու մեղքի բաժինը պիտի կրի ու տեսնի ընտրությունների ժամանակ։

Ալավերդիում «Քաղպայմանագիրն» ու Ձեր   կուսակցությունը հավասար   քանակով մանդատ են   ստացել։ Արդեն որոշե՞լ եք, թե որ   քաղաքական   ուժերի հետ դաշինք կկազմեք։

Այստեղ, ըստ նախնական տվյալների, մեկ մանդատ ունի Հայ ազգային կոնգրեսը, եւ 13-ական մանդատ՝ մենք ու իշխող կուսակցությունը։ Պիտի քննարկենք, նորից եմ կրկնում՝ մեզ համար կան կարմիր գծեր, եւ մենք պիտի քննարկենք, զրուցենք ՀԱԿ-ի մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք արդարացիորեն ստանձնել Ալավերդի համայնքում կառավարման պատասխանատվությունը, որովհետեւ ե՛ւ ձայների քանակով ենք մենք առաջինը, թեպետ մանդատներով հավասար ենք, ե՛ւ թեկնածուն էլ, բնականաբար, արժանի թեկնածու է։ Հետեւաբար, մենք կքննարկենք եւ կփորձենք գալ համաձայնության՝ կտեսնենք, թե ինչպես կստացվի։

Այսինքն՝ ամեն ինչ կանե՞ք՝ ընդդիմադիր ուժերի հետ   միավորվելու համար։

Մենք՝ որպես քաղաքական ուժ, այդպիսի դիրքավորում ունենք, եւ դա հայտնի է նաեւ բոլոր քաղաքական ուժերին, ում հետ մասնակցում ենք քննարկումների եւ ընտրություններին։ Հետեւաբար, այդ տեսանկյունից եւ այդ ծիրից են ընթանում մեր քննարկումները։

Որո՞նք են այն ամենահավանական թեկնածուները, որոնց   հետ հնարավոր է դաշինք կազմել։

Հնարավոր չէ դա հիմա ասել, որովհետեւ մանդատների բաշխում եւ տարբեր քննարկումներ ներսում են ունենում դեռեւս տարբեր քաղաքական ուժեր, բայց մեզ համար, բնականաբար, որոշակի եզրեր արդեն պարզ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մանե Թանդիլյան ՏԻՄ ընտրություններ ՔՊ Հայաստան հարցազրույց

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին