f

Անկախ

Փորձը ցույց տվեց, որ խաղաղության օրակարգը կարող է իրականանալ բացառապես կողմերից մեկի կապիտուլյացիայից հետո․ այն միակողմանի զիջումների հաշվին է լինելու․ Սուրեն Սարգսյան․ «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը մի քանի թեզեր հնչեցրեց, որոնք վերաբերում էին ՀՀ-ին, Արցախի Հանրապետությանը: Ինչ վերաբերում է Արցախին, բարձրագույն ամբիոնից միայն «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը» երաշխավորելու մասին հնչեց, իսկ հիմնական շեշտադրումը ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը ճանաչելու վրա էր, ինչի վերաբերյալ Փաշինյանը Ալիևին հարցադրումներ արեց, հետո էլ արձանագրեց, թե Ադրբեջանից «դրական արձագանք չկա»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի արձանագրումներ է արել:

 

«Նախ արձանագրենք, որ ՀՀ ԶՈւ թիվ մեկ սահմանադրական պարտականությունը տարածքային ամբողջականության պահպանումն է: Բայց, ըստ էության, Փաշինյանը ֆիքսում էր, որ «մենք բանակ չունենք, ու մեր բանակը չի կարող ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Մեծ հաշվով, ՄԱԿ-ում Փաշինյանն արձանագրեց, որ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, որ իշխանությունը տապալել է նաև դիվանագիտությունն ու բանակցային ամբողջ գործընթացը: Երրորդ արձանագրումն այն էր, որ իշխանության «խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր: Այս հիմնարար թեզերը կարելի է դնել Փաշինյանի այդ ելույթի հիմքում. ամեն ինչ հենց այդ երեք թեզի շուրջ է պտտվում»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին», քաղաքագետն ընդգծեց. «Փորձը ցույց տվեց, որ խաղաղության օրակարգը կարող է իրականանալ բացառապես կողմերից մեկի վերջնական կապիտուլյացիայից հետո: Ադրբեջանին ինչ-որ բաներ տրվեցին, բայց ինչքան տաս, ավելի շատ են ուզելու, մանավանդ, երբ տեսնում են, որ տալու և հաձնելու պատրաստակամություն կա: Այնպես որ, կարծում եմ, «խաղաղության դարաշրջան», որպես այդպիսին, Ադրբեջանը մեզ հետ չի բացի, մինչդեռ այն չի կարող միակողմանի լինել: Չենք կարող ադրբեջանցիներից ուզել մի բան, որն իրենք չեն ուզում: Այս տեսանկյունից, եթե անգամ «խաղաղության համաձայնագիր» կամ «խաղաղության դարաշրջան» լինի, այն ցավոտ, միակողմանի զիջումների հաշվին է լինելու: Այն արդեն ոչ թե, օրինակ՝ «խաղաղության», այլ պարտադրված համաձայնագիր է լինելու՝ բացառապես Ադրբեջանի համար ընդունելի ձևակերպումներով»:

 

Անդրադառնալով բանակցային գործընթացին, որն այս իշխանությունը ժամանակին ցանկանում էր «զրոյական կետից» սկսել, բայց, Սուրեն Սարգսյանի խոսքով, տապալել է այն, քաղաքագետը հավելեց. «Զրոյական կետից սկսել նշանակում էր վերացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք եղել են վերջին 30 տարվա ընթացքում:

Բայց այստեղ մի կարևոր բան կա. եթե սկսում ես զրոյից, փոշիացնում ես ոչ միայն մեր, այլև 30 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կատարած աշխատանքը:

Սա իրականում նոնսենս է: Եվ այնպես չէ, որ մինչ այս հակահայկական դրույթների շուրջ էին բանակցել, ու պետք էր հրաժարվել դրանցից: Շատ ուղղություններով մենք լուրջ բանակցային ձեռքբերումներ էինք ունեցել՝ մանավանդ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո: Զրոյից սկսել նշանակում է բոլորի աշխատանքը զրոյացնել ու սկսել սեփական կետից: Սա, կարծում եմ, մեծ միամտություն էր, որն իր հետևանքն ունեցավ: Եթե մի բանի շուրջ բանակցում ես, պայմանավորվածություն ես ձեռք բերում ու հետո ասում՝ չեմ անելու, խնդիր ես ունենում ոչ միայն միջնորդների, այլև այն պետության հետ, որի հետ բանակցում ես: Տվյալ դեպքում Ադրբեջանն ասաց, որ, որպես բանակցող, քեզանից որևէ լուրջ ակնկալիք չի ուզում ունենալ: Սա լուրջ խնդիր էր»:

Սուրեն Սարգսյանի կարծիքով, այն հայտարարությունները և ձևակերպումները, որոնք Արցախի վերաբերյալ արվում են այս իշխանության կողմից, կարող են երկու հանգամանքի մասին վկայել՝ կա՛մ վախենում են իրերը կոչել իրենց անուններով, կա՛մ փորձում են ձեռքերը լվանալ Արցախից: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Փաշինյան-Էրդողան սպասվելիք հանդիպմանը, քաղաքագետը շեշտեց. «Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ ՀՀ նախկին իշխանություններին նույնպես չէր հաջողվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առանձնացնել ԼՂ խնդրից:

Այսինքն, ոչ թե մեզ չէր հաջողվում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումն այս առումով հստակ էր: Թուրքիան ՀՀ նախկին իշխանությունների առաջ նախապայման էր դնում՝ ասելով. «Ղարաբաղը վերադարձրեք, հետո նոր մենք ձեզ հետ հարաբերություններ կհաստատենք»: Եվ այս իշխանության համար միամտություն էր կարծել, թե իրենք կարող են անել այն, ինչը չի հաջողվել նախկին երեք նախագահներին՝ վերջին 30 տարվա ընթացքում: Բնականաբար, պատմությունը ցույց է տալիս, որ գործող իշխանություններին էլ այն չհաջողվեց: Ավելին, Թուրքիան լրացուցիչ նախապայմաններ դրեց Հայաստանի առջև՝ տեսնելով, որ Հայաստանը պատրաստվում է կամ արդեն իսկ բավարարել է Թուրքիայի երկու նախապայմանները: Խոսքը Ադրբեջանին ԼՂՀ-ն տալու և Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու նախապայմանների մասին է: Երբ տեսան, որ այս նախապայմանները իշխանությունների կողմից բավարարված են, դրեցին երրորդ նախապայմանը՝ այն անվանակոչելով միջանցք, որը Հայաստանը պարտավոր է տալ Թուրքիային և Ադրբեջանին»:

Քաղաքագետը շեշտեց, որ այսօր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հետևողականության և սկզբունքայնության բացակայություն է տեսնում. «Այն տպավորությունն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե մի քանի, այլ մեկ քայլ առաջ պլանավորելու համատեքստում: Ես տպավորություն ունեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում շատ կարևոր դերակատարություն ունի Բաքվի գործոնը, կարծում եմ՝ սա հիմնական և ամենամեծ խնդիրն է: Մենք պետք է պրագմատիկ արտաքին քաղաքականություն ունենանք՝ հասկանալու այն ամենը, ինչ տեղի է ունենում: Պրագմատիզմի հիման վրա պետք է մշակել մեր արտաքին քաղաքականության ուղենիշները: Քանի որ այն չկա, արտաքին քաղաքականությունը շարունակելու է լինել այսպիսի ոչ ադեկվատ վիճակում»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Սուրեն Սարգսյան բանակցություններ Արցախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին