f

Անկախ

Աջցենտրիստական կոալիցիան հաղթեց Իտալիայի ընտրություններում. Euronews


Ինչպես և սպասվում էր, Իտալիայի խորհրդարանական ընտրություններում հաղթեցին ծայրահեղ աջերը:

«Իտալիայի եղբայրներ» պոպուլիստական կուսակցությունը՝ Ջորջա Մելոնիի գլխավորությամբ, ըստ պաշտոնական տվյալների, ստացել է ընտրողների ձայների ավելի քան մեկ քառորդը:

Կանխավ ապահովելով աջցենտրիստական կոալիցիայի ներկայացուցիչների առավել մեծ աջակցությունը՝ Մելոնին դառնում է երկրի վարչապետի գլխավոր հավակնորդը:

Իր հաղթական ելույթում նա խոստացել է, որ իր կառավարությունը «կմիավորի բոլոր իտալացիներին»:

«Եթե մեզ կկոչեն կառավարելու այս ազգը, ապա մենք դա կանենք բոլոր իտալացիների համար: Մենք դա կանենք հանուն մարդկանց միավորման, այն ամենի ամրապնդման, ինչը միացնում է նրանց, այլ ոչ թե բաժանում»,- ասել է «Իտալիայի եղբայրների» առաջնորդ Ջորջա Մելոնին:

Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ապա ծայրահեղ աջերը Մաթթեո Սալվինիի «Լիգայի» և Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիայի» հետ ստանում են ձայների 44 տոկոսը, ձախցենտրիստները՝ մոտ 26,5 տոկոսը:

Լավագույն արդյունքին հասել է Դեմոկրատական կուսակցությունը Էնրիկո Լետտայի գլխավորությամբ՝ ստանալով ձայների ավելի քան 19 տոկոսը: Նա «Իտալիայի եղբայրներից» հետո զբաղեցնում է երկրորդ տեղը: Նրան հաջորդում է իր 15 տոկոսով ձախ ուժերին չմիացած Ջուզեպպե Կոնտեի «5 աստղի շարժումը»:

Դեմոկրատներն արդեն ընդունել են իրենց պարտությունը և խոստանում են հիմնական ընդդիմադիր ուժը դառնալ ապագա խորհրդարանում:

«Մենք երկրորդ քաղաքական ուժն ենք երկրում, ուստի կարծում ենք, որ պետք է ուժեղ ընդդիմություն ձևավորենք, ի թիվս այլոց, նաև այն պատճառով, որ մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված Եվրոպայի առջև և երկրի առջև, որին ամենադժվարին փորձություններ են սպասում»,- ասել է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Դեբորա Սերրաչիանին:

Ջորջա Մելոնիի դիքորոշումը Եվրամիության առնչությամբ ձայնակցում է Հունգարիայի և Լեհաստանի ընտրած քաղաքականությանը, որոնք առաջիններից էին «Իտալիայի եղբայրներին» շնորհավորողների շարքում:

Ի դեպ, մասնակցությունն այս ընտրություններին ամենացածրն էր ողջ պատմության մեջ՝ մոտ 64 տոկոս, ինչը 10 տոկոսով քիչ է, քան 2018 թ.:

Ջորջա Օռլանդի (Euronews).

- Ջորջա Մելոնին իր առաջին ճառն է ասել արդյունքները հայտարարելուց հետո, որոնք անմիջապես ցույց տվեցին «Իտալիայի եղբայրների» և աջցենտրիստների ակնհայտ հաղթանակը:

Մելոնիի խոսքով, իտալացիների ձայները շատ հստակ ցույց տվեցին, որ երկրի հաջորդ կառավարությունը գլխավորելու է «Իտալիայի եղբայրները»:. «Մենք չենք դավաճանի երկրին»,- ասել է նա և հավելել, որ ուզում է վերադարձնել իտալացիների վստահությունը և ամենից առաջ հիշեցրել է իր կուսակցության պատմությունը և այն մասին, որ իրեն հաջողվել է շատ կարճ ժամանակում նման մեծ աջակցություն ստանալ: Ինչպես նշել է Մելոնին, իր համախոհները երբեք չեն հրաժարվել իրենց ուժերին հավատալուց:

Այս ընտրությունների և պաշտոնական արդյունքների առանցքային առանձնահատկություններից մեկը, անկասկած, Մաթթեո Սալվինիի «Լիգայի» պարտությունն էր, ինչպես նաև շատ ցածր մասնակցությունը, ամենից ցածրը երկրի պատմության մեջ:

Անձնական շնորհավորանքներ Ջորջա Մելոնին ստացել է Հունգարիայի և Լեհաստանի վարչապետներից:

Ինչպես սպասվում է, «Իտալիայի եղբայրների» առաջնորդը հանդես կգա նոր ճառով այս օրվա ընթացքում, երբ ընտրությունների արդյունքները պաշտոնական կդառնան:

Աղբյուրը՝  Euronews

 

 

Աշխարհում Եվրոպա Իտալիա խորհրդարանական ընտրություններ

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին