f

Անկախ

Հայաստանում վիրուսային վարակները կանխարգելող սարք է ստեղծվել


 ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում նախագծվել ու ստեղծվել են վիրուսային վարակները կանխարգելող սարք, հիմնվելով այն սկզբունքների վրա, որը դեռ 1918թ․առաջարկել էր Ա․Լ․ Չիժեվսկին։ «Անկախի» հետ զրույցում ինստիտուտի Ակուստաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ, ֆիզ․մաթ․գիտությունների թեկնածու Ռուբեն Չիլինգարյանն ասում է, որ իրենց ստեղծած սարքը փակ տարածքներում օդն է իոնիզացնում (բնական պայմաններում իոնիզացված օդով հարուստ են ասեղնատերևավոր անտառները, ծովը, լեռները)՝ այդպիսով կանխարգելելով վիրուսային վարակների տարածումը։ 

Չիլինգարյանն ասում է, որ վիրուսային վարակների կանխարգելման համար կիրառում են կամ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, կամ օդի իոնիզացում, կամ օդի օզոնացում, որոշ դեպքերում էլ երեքի համադրությունը։ Իրենք Ակուստաֆիզիկայի լաբորատորիայում ստեղծել են նաև ուլտրամանուշակագույն ճառագայթները և օդի իոնիզացումը համատեղող սարք։ Սակայն ի վերջո նախապատվությունը տվել են օդի իոնիզացմանը, և ուսումնասիրություններն այդ ուղղությամբ են զարգացրել։ Արդյունքում ստեղծել են օդն իոնիզացնող սարք գրասենյակային տարածքների՝ մինչև 100 քմ, և բնակարանների ու աշխատասենյակների համար։ Սարքի առավելություններից մեկն այն է, որ այն շատ մատչելի է՝ մեծ սարքի ինքնարժեքը շուրջ 7 հազար դրամ է, փոքրինը՝ 3500 դրամ։ Շուկայւմ ներկա նմուշների գինը կազմում է մի քանի տասնյակ հազար դրամ:

Օդի իոնիզացման միջոցով վիրուսային վարակների կանխարգելման սկզբունքը հետևյալն է․ մարդկանց կենսագործունեության  ու էլեկտրական սարքերի աշխատանքի պայմաններում օդը հարստանում է դրական իոններով։ Վիրուսային վարակները, պատսպարված կաթիլների և փոշեհատիկների մեջ, որոնք դրական լիցք ունեն, ձգվում են բացասական լիցքի կողմից, այս պարագայում մարդու կողմից։ Երբ օդը հարստացվում է բացասական իոններով, վիրուսները կրող դրական մասնիկները ձգտում են ոչ թե դեպի մարդը, այլ օդում պարունակվող բացասական իրոնները։ Ավելին, բացասական իրոնների ազդեցությամբ օդը մաքրվում է փոշուց, քանի որ դրանց ազդեցությամբ փոշենստեցում է տեղի ունենում։ Արդյունքում փակ տարածքում վիրուսով վարակվելու հավանականությունը նվազում է։

Չիլինգարյանն ասում է, որ մասնագիտացած լաբորատորիաներում բժշկական հետազոտություններ չեն իրականացվել  սարքի արդյունավետությունը որոշելու համար։ Սակայն իրենք են դիտարկումներ արել ու արձանագրել բարձր արդյունավետություն։ Պատահական չէ, որ իրենց նախաձեռնությամբ 100 սարք են ստեղծել ու նվիրել իրենց գործընկերներին։ Ասում է՝ նախատեսում են առաջիկայում դիմել Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին՝ իրենց մոտ սարքի արդյունավետության մասնագիտական ուսումնասիրության համար։

 Հարցին՝ ինչ ճանապարհ ունի անցնելու սարքը մինչև առևտրայնացումը՝ Չիլինգարյանն ասում է, որ կենսաբանական լաբորատորիայում փորձարկվելուց և սերտիֆիկացում անցնելուց հետո այն կարող է առևտրայնացվել, եթե սարքով հետաքրքրվող արտադրողներ լինեն։

 «Սարքը կարող է կիրառվել հիվանդանոցներում, տանը, ցանկացած փակ տարածքում»,-ասում է Չիլինգարյանը՝ հավելելով, որ մատչելիության ու միաժամանակ բարձր արդյունավետության շնորհիվ այն կարող է մրցունակ լինել և պահանջարկ ունենալ։ 

 Խոսելով սարքի գիտական նորույթի մասին՝ Չիլինգարյանն ասում է, որ իրենք վոլֆրամի լարից ասեղներ են ստացել, որոնց մոտ էլ բարձր լարում են ապահովում։ «Մեր նորույթը  կիրառվող նյութն է և մատչելի դիզայնը»,-ասում է նա։ 

 

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին