Վերաքննիչ քրեական դատարանի նախկին դատավոր Ալեքսանդր Ազարյանը կշարունակի կատարել Դատավորների միության նախագահի պարտականությունները։
Հիշեցնենք` օրեր առաջ Բարձրագույն դատական խորհուրդը` որպես դատավորի դադարեցրել էր նրա լիազորությունները` հիմք ընդունելով Ազարյանի դիմումը։ Ավելի ուշ, Ազարյանի հեռանալը պատճառաբանվել էր առողջական խնդիրներով։
Դատավորների միությունից մեզ փոխանցեցին, որ միության կանոնադրության համաձայն՝ Ա. Ազարյանը, այո՛, կարող է շարունակել միության նախագահ լինել. «Դատավորի լիազորությունների դադարեցումը չի նշանակում միության անդամության դադարեցում»։