f

Անկախ

Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին


Բարև Ձեզ։ Անկեղծ ասած կարծում էի, որ այս «հազարապատիկ լրջանալու» պահին առնվազն կքննարկեիք բանակցողին օր առաջ փոխելու հարցը։ Միջազգային պրակտիկայում պատճառաբանված և ընկալելի պարզ աքսիոմ է՝ իրեն և իր ղեկավարած պետությանը դաժան ու նվաստացուցիչ պարտության մատնածի հետ նույնիսկ, այո՝ նույնի՛սկ կապիտուլյացիոն բնույթի որևէ փաստաթղթի շուրջ բանակցելը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային առումներով խոսում է այդ տեսակի ստորին հատկանիշների մասին։

Շատ են դեպքերը, երբ, թեկուզ դյուզն-ինչ արժանապատվություն ունեցող ղեկավարները նման դեպքերում ինքնասպան են եղել՝ Հիտլերը՝ կնոջ հետ, Գեբելսը՝ կնոջ և վեց երեխաների հետ միասին, ինքնասպանության պահին հայտարարելով, որ մահը գերադասում է կապիտուլյացիայի տակ իր ստորագրությունը դնելուց...

Նույնիսկ Ալիևի կինը՝ Մեհրիբան էր խնդրում ամուսնուն, որ եթերներում այդքան դաժան չծաղրի իր կապիտուլյանտին, խղճա իր զոհին...

Բայց՝ ոչ, սխալվում էի։ Նույն ինքնահավան, եթերում նեռիզմը քաղաքական կատեգորիայի վերածած ինձ ծանոթ կերպարն էիք՝ նախկինից բերած քաղաքական гонор-ի (սնապարծության, փառասիրության) տիրոջ թարմ ստորագրությամբ։ Երգեցիկ հայերենով եթերից խոսում էր միակ ճշտի մունետիկն ու անփոխարինելիության բարդույթով տառապող Նարցիսը։ Պահը բաց չթողեցիք օգտվելու Ձեր հոգեզավակի, բայց նաև Ձեր իսկ կողմից ճշգրիտ որակավորած՝ ազգակործան պատուհասի՝ մեր հայրենիքի գլխին թափած ողբերգության հետևանքներից։

Նպատակն ակնհայտ էր՝ ապացուցել, որ 97-ի նոյեմբերին գրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ճաշմարտացիությունը՝ ներկա զարգացումների կտրվածքով։ Այդ օրերին ՀՅԴ ԳՄ նիստին շատ կարճ բնութագրել էի այդ հոդվածի բովանդակությունը, բնորոշելով այն՝ քաղաքական էգության բացառիկ դրսևորում... Բայց պարզվեց, որ Ձեր հոգեզավակը 23 տարի հետո պատրաստ է այդ հոդվածը կյանքի կոչել՝ թշնամուն հանձնելով մեր պետության ննջարանն ու մեր ազգային արժանապատվության կնիքը...

Եվ այդ հարցազրույցը՝ սեպտեմբերի 27-ին նախորդող գիշերը...

Ցավակցում են զոհվածների հարազատներին...

Լույսերի մեջ...

Հ.Գ. Առաջիկա օրերին կհրապարակեմ նաև Բաց նամակիս հաջորդ մասը, որտեղ կանդրադառնամ՝

- ինչպես և ինչու կնքվեց 94-ի մայիսի 12-ի հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագիրը։ Ովքեր էին կանգնած փաստաթղթի հետևում,

- Հայաստանի հետագա զարգացմանն ինչպես «նպաստեց» 95-ի կեղծված Սահմանադրական հանրաքվեն և ԱԺ ընտրությունները ու 96-ի նախագահական կեղծված ընտրությունները,

- ինչ նպատակով և ովքեր կարճ ժամանակ առաջ բարձր տոկոսներով Անկախության հանրաքվեով ինքնորոշված Արցախի Հանրապետության նախագահին նշանակեցին Հայաստանի վաչապետ և ինչպես մեր թշնամին օգտագործեց այդ նշանակումը։

Մինչ հանդիպում։

Ռուբեն Հակոբյան ՖԲ Գրառում բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին