f

Անկախ

Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ոչ թե հայրենիքը փրկելու, այլ Նիկոլին փրկելու և արդարացնելու ծրագիր․ Իշխան Սաղաթելյան․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․ «Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հանրայինի եթերում տված հարցազրույցից շատերը հասկացան, որ նա նախկին նախագահների հետ հանդիպել էր, որպեսզի պաշտպաներ իր հոգեզավակ Նիկոլ Փաշինյանին` ինչպեսեւ գրել էինք հանդիպման նախօրյակին։ Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ, նախագահների հանդիպման գաղափարի հեղինակ Իշխան Սաղաթելյանի հետ։

 

- Պարոն Սաղաթելյան, Լեւոն Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը նայե՞լ եք։

- Շատ բնական է, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնում է, որ պատրաստ է պատասխանատվություն ստանձնել Նիկոլ Փաշինյանի՝ նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցում։ Ինչո՞ւ է բնական, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն իր գաղափարակիցն է, իր «քաղաքական ժառանգն» է, ով, ըստ էության, իրականացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի վաղուց հնչեցրած տեսակետները, «Արցախը տանք, որ լավ ապրենք» թեզը՝ ավելի խայտառակ դրսեւորումներով։ Էս իմաստով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից այլ բան սպասելու չէր, ու բնական է, որ ինքը պատրաստ է պատասխանատվություն կրել։ Բայց ես ասեմ Դաշնակցության անունից, որ մենք ոչ միայն պատրաստ չենք խրախուսել կամ համախմբվել, որ Նիկոլը երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, այլեւ ամեն ինչ անել՝ մեզ հասու բոլոր միջոցներով, որ կանխենք կապիտուլյացիան, հեռացնենք իրեն, որպեսզի հնարավորություն լինի՝ փոխելու երկրի ուղեգիծը եւ դուրս գալու ստեղծված իրավիճակից։

 

- Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցից հասկացանք, որ նախկին նախագահների հանդիպումը, կարծես թե, արդյունք չի տվել՝ երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այդքան էլ չեն ոգեւորվել առաջին նախագահի առաջարկած թեզերով։

- Ես ճիշտ չեմ համարում, որ հենց ես մեկնաբանեմ, թե հանդիպման մասնակիցների կողմից ինչ է խոսվել։ Եթե հանդիպման մասնակիցները կգտնեն, որ էդ մասին պետք է խոսեն ու ասեն՝ ով ինչ դիրքորոշում ունի, դա իրենց իրավունքն է, կարող են խոսել։

- Ստացվում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձեց պաշտպանել Նիկոլ Փաշինյանին՝ հասկացնելով, որ Փաշինյանի հեռացման համար ինքը ջանք չի գործադրելու, քանի որ համարում է, որ սխալ է նրա հեռացումն այս պահին։

- Ըստ էության՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ոչ թե հայրենիքը փրկելու, այլ Նիկոլին փրկելու եւ արդարացնելու ծրագիր։ Ամենակարեւորն էս ամեն ինչի մեջ գիտե՞ք որն է, որ էն՝ «ազգակործան պատուհաս» գնահատականը դեռ ուժի մե՞ջ է, թե՞ չէ։ Եթե ուժի մեջ է, էլ ի՞նչ համախմբման կոչ է անում նրա շուրջ։ Այսինքն՝ դա նշանակում է համախմբում կապիտուլյացիայի շուրջ։ Էս իմաստով երբ որ գնահատում ենք, որ երկիրը սարսափելի ծանր վիճակում է, ու էդ գնահատականների հետ ես համաձայն եմ, առնվազն պետք է նաեւ տալ էդ գնահատականը, թե ով բերեց-հասցրեց էս վիճակին։ Երբ որ դա չի արվում, ազնիվ չէ մնացածն արդեն։

- Ստացվում է՝ տապալե՞ց Տեր-Պետրոսյանն այս եռյակի կամ քառյակի ֆորմատով հանդիպումը, էլ շարունակություն չի՞ ունենա կոնսոլիդացիան։

- Էսպես ձեւակերպեմ՝ քանի որ կողմերից որեւէ մեկը չի ասել, որ անիմաստ են էս հանդիպումները, եւ հնարավոր չէ գտնել լուծումներ, եւ բան կա, որ պետք է շարունակվի, այդ  թվում՝ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, դրա համար էս պահին ես էդ գնահատականը չունեմ ամբողջական, որ ավարտված է։

- Իսկ ձեր նպատակը, նկատի ունեմ՝ «Հայաստան» դաշինքի, որի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր այդ հանդիպմանը, Տեր-Պետրոսյանի հետ երկխոսության մեջ մտնե՞լն էր, թե՞  պայքարի ինչ-որ նոր ֆորմատ ձեւավորելը։

- Քանի որ առաջարկը հրապարակային հնչեցրել եմ ես՝ սեպտեմբերի 14-ին, ասեմ, որ ես էդ հանդիպումից ունեցել եմ հստակ ակնկալիք, օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ իրավիճակից դուրս գալու պատկերացումներ, եւ ես իմ այդ առաջարկը փոխանցել եմ բոլոր կողմերին։ Բնականաբար, դա այն չէ, ինչ առաջարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանը։

- Բավարարվե՞լ են Ձեր ակնկալիքներն այդ հանդիպումից։

- Կյանքը եւ ժամանակը ցույց կտան։

- Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ էության, անտեսեց Ձեր դերակատարումը թե՛ հանդիպման կազմակերպման ու առաջարկի, թե՛ պայքարն առաջնորդելու առումով։ Այս մասով ի՞նչ կարող եք ասել։

- Դրա մասով ոչ մի բան էլ չեմ ուզում ասել, բոլորը գիտեն՝ պրոցեսը ոնց է ֆիքսվել, ոնց է եղել, ուր է հասել։ Ես էդ ակնկալիքը չունեմ Լեւոն Տեր-Պետրոսյանից, ինձ համար կարեւորն էս ամեն ինչի արդյունքն է՝ այն արդյունքը, որ ակնկալում է հասարակությունը, եւ դա հաստատ այն չէ, ինչ առաջարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նիկոլ Փաշինյան Լևոն Տեր-Պետրոսյան Իշխան Սաղաթելյան Հայաստան հարցազրույց

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին