f

Անկախ

«Մեր նպատակը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը»․ Ռոբերտ Քոչարյան


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջին քայլը հանրային կոնսոլիդացիան է։

«Կոնսոլիդացիան աբստրակտ չի լինում, սովորաբար լինում է բարձր նպատակների հասնելու համար։ Հիմա ի՞նչ մտքեր են հնչեցնում՝ միավորվենք, որ օգնենք ծանր որոշում կայացնելու համար։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար կոնսոլիդացիայի կարիք չկա, կապիտուլյացիայի համար հակառակը՝ դեկոնսոլիդացիա է պետք։ Այս պարզ ճշմարտություններն իրար խառնելը, չեմ հասկանում, չգիտակցելո՞վ է արվում, թե՞ նպատակային։ Կապիտուլյացիան դեգրադացիա է առաջացնում և անզորության զգացում։ Սա է միգուցե պետք այն մարդկանց, որոնք կոչ են անում հանրային կոնսոլիդացա անել կապիտուլյացիայի համար»։

Ըստ նրա՝ հնչում է նաև թեզ իշխանության շուրջ միավորվելու։

«Խնդիրը լուծելու համար առաջին հերթին պետք է ախտորոշես այդ խնդրի պրոբլեմը և չեզոքացնես այդ պրոբլեմը։ Հիմա մեզ ասում են՝ միավորվենք պրոբլեմի շուրջ։ Մեր նպատակը ո՞րն է՝ փրկել Հայաստա՞նը, թե՞ փրկել Հայաստանի պրոբլեմը։ Բժշկության մեջ եթե կա ուռուցք, հեռացնում են։ Եթե ուզում ենք հանրային կոնսոլիդացիա, ապա պետք է այդ կոնսոլիդացիան ունենանք բարձր, դժվար հասանելի, ժողովրդից կամք պահանջող նպատակների համար։ Սրա համար իհարկե պետք է կոնսոլիդացիա»։

Ըստ երկրորդ նախագահի՝ այդ համատեքստում իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։

«Իշխանափոխությունը խորհրդարանական երկրում կարող է լինել ամբողջական կամ մասնակի։ Օրինակ, եթե խորհրդարանն ընտրում է մեկ այլ վարչապետ, իրականում դա մասնակի իշխանափոխություն է, քանի որ վերահսկիչ փաթեթը մնում է այդ քաղաքական թիմի մոտ։ Սա այն հարցն է, որը քննարկելիք թեմա կարող է լինել քաղաքական դաշտում։ Մի բան ակնհայտ է՝ մենք չենք կարող բուժվել այն միջավայրում, որը մեզ հիվանդացրել է, այդ միջավայրը մենք պետք է փոխենք»,- կարծում է Քոչարյանը։

 

Ռոբերտ Քոչարյան մամուլի ասուլիս Հայաստան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին