ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Վեհափառի մոտ ՀՀ երեք նախագահների և Արցախի երկու նախագահների մասնակցությամբ հանդիպմանը, թե արդյո՞ք կան որոշակի հարցեր, որոնց շուրջ եկել են ընդհանուր հայտարարի, ասաց․
«Լիարժեք համաձայնության մենք եկել ենք իրավիճակի գնահատման հարցում։ Իրավիճակից ելքեր փնտրելու հարցում՝ ոչ»,-ասաց Քոչարյանը։
Նա ենթադրում է, որ կլինի նաև այդ ֆորմատով երկրորդ հանդիպում։
«Վեհափառը իմ հետ կապվեց, ես ասացի, որ պատրաստ եմ երկրորդ հանդիպմանը։ Բայց թե երբ կլինի, դժվարանում եմ ասել։ Այդ հանդիպման կազմակերպման պատասխանատվությունը Վեհափառը վերցրել է իր վրա»,-նշեց նա։