f

Անկախ

Ես եւ երրորդ նախագահը հարթակին չենք եղել, որ հին-նոր, հայաստանցի-արցախցի թեման առաջ չբերենք. Ռոբերտ Քոչարյան


Մտածում եք, որ տարբեր քաղաքական միավորների հնարավոր է միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն, դա անհնար բան է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ արդյո՞ք կա լարվածություն եւ ինչո՞ւ «Դիմադրություն» շարժման հանրահավաքներին իրենք մեկ հարթակում չեն եղել։

«Մտածում եք, որ տարբեր քաղաքական միավորների հնարավոր է միավորել այնպես, որ ներքին հակասություններ ընդհանրապես չլինե՞ն, դա անհնար բան է։ Դա չի նշանակում, որ հնարավոր չի միավորվել եւ «Դիմադրություն» շարժման ժամանակ միասին, ձեռք ձեռքի տված աշխատել են տարբեր կուսակցություններ։ Դա չի նշանակում, որ իրենց մեջ որոշակի տարաձայնություններ իսպառ բացակայում են։ Համոզված եմ, որ իշխանության հետ առնչվող տարբեր քաղաքական ուժեր եւս ունեն տարբերություններ։ Հիմնական նպատակի համար հնարավոր է միասին լինել, հնարավոր է պայքարել։ Ես եւ երրորդ նախագահը հարթակին չենք եղել, որ հին-նոր, հայաստանցի-արցախցի թեման առաջ չբերենք»,- ասաց երկրորդ նախագահը։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այդ թեման երկրորդ եւ երրորդ նախագահների դեմ ամենախոցելի թեմաներից է եղել. «Այնպես է ստացվել, որ երկրորդ եւ երրորդ նախագահները ղարաբաղցի են, այնպես է ստացվել, որ մենք բանակի ձեւավորման հիմքում ենք կանգնած, մեզ հետ են կապված արցախյան առաջին պատերազմի հաղթանակները։ Հիմա մարդկանց վախեցնում են նոր պատերազմով, վախեցնում են Ղարաբաղով, հին ու նոր բաժանող թեզն են կիրառում»։

Ռոբերտ Քոչարյանն ասաց, թե մտածում է, որ ընդդիմության պայքարի ընթացքում գուցե ձեւավորվեն ավելի երիտասարդ առաջնորդներ, որոնք ինչ-որ տեղ կարող են նաեւ իրենց փոխարինել։ Եվ դիտարկմանը՝ արդյո՞ք չի ցանկանում հեռանալ ասպարեզից, երկրորդ նախագահն արձագանքեց.

«Իմ լինելու մեջ ես ինչ մեղք ունեմ, այստեղ եմ, ինչքան ժամանակ ես շնչեմ, ապրեմ, Հայաստանում լինեմ, այդ թեման լինելու է։ Հարց հնչեց՝ ինչո՞ւ են ինձանից վախենում։ Ի՞նչ անեմ ես, գնամ պլաստիկ վիրահատություն անեմ, որ ինձանից չվախենա՞ն»։

Անդրադառնալով այն դիտարկումներին, որ Ռոբերտ Քոչարյանը սպասում է Նիկոլ Փաշինյանը տապալման վերջնական փաստաթուղթը ստորագրի, դրանից հետո փորձի վերցնել իշխանությունը, երկրորդ նախագահն արձագանքեց.

«Քանի ես կամ, իմ մասին դա մտածելու են։ Ասում են՝ սպասում է, լավ, չեմ սպասում, ինչ անեմ։ Ես ձեր հարցի պատասխանը չունեմ, որովհետեւ իրականում այդպես չի, եթե դա լիներ այդպես, ապա ես չէի մասնակցի 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մասնակցել ենք անմնացորդ, չի ստացվել»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ ընդդիմության թեկնածուն «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լինի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց.

«Որեւէ անուն ես չեմ տալու, գիտակցելով, որ առաջինը, եթե քննարկված չէ, դա կլինի իմ անձնական կարծիքը, երկրորդը՝ որեւէ անուն չեմ տալու, որովհետեւ ում անունը տաս, հարվածի տակ ես դնելու»։

Հայաստան Ռոբերտ Քոչարյան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին