f

Անկախ

Առաջին նախագահը թող նախ բացատրի, թե ինչպես և ինչու չի ամրագրել ԼՂ-ի կարգավիճակը 1994թ մայիսի 12ին.Ժիրայր Ազիզյան


Ankakh.com-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանը:

-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ պատրաստ է առաջնորդել մարդկանց, եթե տեսնի իրական աջակցություն հասարակության կողմից:Իսկապես այդ ցանկությունը կա և ականատես կլինենք արդյոք նման զարգացումների:

-Եթե ճնշող մեծամասնությունը իրապես հավատացած լինի, որ հայկական պետականության առաջ ծառացած մարտահրավերների լուծման բանալին գտնվում է երկրորդ նախագահի ձեռքում, ապա հավանաբար այս հարցում կձեւավորվի հանրային կոնսենսուս, բայց իրականում կարծում եմ, որ ինքն էլ շատ լավ գիտակցում է, որ հանրության մոտ այդ համոզման ձեւավորման համար գոյություն չունեն բավարար հիմքեր, իսկ առանց դրանց առկայության նման սպասելիքների հանրայնացումը ըստ էության նպատակ ունի ենթադրյալ հավանական ծանր որոշումների և դրանցից բխող բացասական հետեւանքների պատասխանատվությունը բարդել հենց այդ մեծամասնության ու նրանց կողմից պահանջի չձևավորման վրա։

Ցավոք սրտի ինձ հասու չէ այն տեղեկատվությունը, որին տիրապետում են իշխանությունն ու գուցե և ընդդիմությունը, ես չգիտեմ թե ինչ պահանջներ են դրված Հայաստանի Հանրապետության առաջ, ով, կամ ովքեր են այդ պահանջները ներկայացնողները, ինչպիսի ռեսուրսներ ունեն այդ պահանջների բավարարման համար, հակառակ այդ պահանջների ինչպիսի կոնկրետ առաջարկներ է ստանում Հայաստանը, ով, կամ ովքեր են այդ առաջարկները ներկայացնում, ինչպիսի ռեսուրսներ ունեն նրանք ներկայացվող պահանջներին իրենց առաջարկներով դիմակայելու համար, որքանով են համադրելի տարբեր, այդ թվում նաև հակընդդեմ կենտրոններից ստացվող առաջարկները, բայց եթե հիմնվենք շրջանառվող հիմնական թեզերի վրա, ապա պետք է հասկանանք, որ նախանձելի իրավիճակում չեն նրանք, ովքեր պետք է այս ծանր իրավիճակում ստանձնեն այդ ծանր որոշումների ընդունման պատասխանատվությունը, ուստի չափազանց մեծ քաջություն է պետք այս պայմաններում քաղաքական հայտ ներկայացնելու համար։

-Քոչարյանն ասաց նաև, որ ամենայն հավանականությամբ հայաստանի գլխին կախված վտանգը շատ ավելի շուտ տեղի կունենա, քան մենք ակնկալում ենք:Ինչ վտանգի մասին էր խոսում Քոչարյանը:

-Ես բախտագուշակ չեմ, իսկ իմ մասնագիտական կարողությունների շրջանակներում հարցին պատասխանել չեմ կարող, քանի որ ինչպես նշեցի ես չեմ տիրապետում այն հիմնային տեղեկատվությանը, որին գուցե տիրապետում են նրանք, բայց եթե իրոք կան նման փաստեր, որոնց համադրությունը թույլ է տալիս գալ նման եզրահանգման, ապա խնդրեմ թող ներկայացնեն, այլապես առանց դրա նման հայտարարությունները նմանվում են մանիպուլյացիաների։

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քարփենթերը հայտարարել է, որ ամերիկյան կողմի համար առաջնային է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը, Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը: Դա արվելու է Հայաստանի հաշվին?

-ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ վերջերս նշանակված համանախագահը Ֆիլիպ Ռիքերն է, իսկ Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանն է, որի հայտարարությունը իհարկե ողջունելի է, քանի որ բացի տարածաշրջանային խաղաղությունից ու երկրների միջև հարաբերությունների կարգավորումանը նպաստելու պատրաստակամությունից այնտեղ նաև խոսվում էր Լեռնային Ղարաբաղում ապրող ողջ բնակչության մարդու իրավունքների պաշտպանության ապահովման անհրաժեշտության մասին, ինչը իրապես կարևոր է այս փուլում։ Ինչ վերաբերում է, թե ինչպես են պատկերացնում նրանք տարածաշրջան անվտանգության ճարտարապետությունը, ինչպիսի ռեսուրսներ ունեն այդ պատկերացումների իրագործման համար, ում հաշվին են պատկերացնում, որն է այդ հաշիվը, ապա դրանք ըստ երևույթին հարցեր են, որոնցից բխող պատասխանները կարող են միանշանակ չլինել, քանի որ իրականում այդ պատասխանները կախված են ամեն վայրկյան փոփոխվող ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրողություններից։

-Ադրբեջանի կողմից հաջորդ հարձակումը երբ եք նախատեսում?

-Որպես զինվոր տեսնում եմ ցանկացած պահի, իսկ որպես քաղաքագետ իրականում շատ բարդ է պատասխանելը, քանի որ շատերի պես առանց հիմնային տեղեկատվության գուշակություններ անել չեմ ցանկանում։ Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ Ադրբեջանի կողմից ցանկացած պոտենցիալ հարձակում ինքնանպատակ չէ և պայմանավորված է խիստ որոշակի հանգամանքների նկատառումներով, ռեգիոնալ ու գլոբալ քաղաքական իրողությունների համակերպումներով, դրանց վրա ազդեցության հնարավորություններով և այլն։

-Ինչպես եք վերաբերվում ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու քննարկումներին: Արդյոք դա վտանգավոր չի լինի Հայաստանի համար:

-Այն, որ ՀԱՊԿ-ը որպես կոլեգիալ անվտանգության երաշխիք այլևս չի գործում Հայաստանի համար ակնհայտ էր դեռեւս հետպատերազմյան շրջանում Տավուշում 2020թ-ի հուլիսյան դեպքերի ժամանակ և նույնիսկ ավելի վաղ, ընդ որում կառույցի ոչ միայն ռազմական բաղադրիչը չի զսպում Ադրբեջանի ագրեսիան, այլ նաև քաղաքականը։ Սա իհարկե ունի իր տրամաբանական բացատրությունը և դա առավել քան ակնհայտ արտահայտվում է Ադրբեջանի ու Հայաստանի հետ կառույցի անդամ երկրների հարաբերությունների համեմատությամբ, բայց իրականում բողոքելու փոխարեն մենք պետք է ձեւավորենք նշվածի խորքային պատճառները պարզելու և լուծելու հստակ մեխանիզմներ, ունե՞նք դրա համար բավարար պոտենցիալ, սա արդեն հարցի մյուս կողմն է, որը հասկանալու համար նախ պետք է մոբիլիզացնենք և հաշվարկենք ունեցած ռեսուրսները։ Մենք նաև պետք է հասկանանք, թե որն է ՀԱՊԿ -ից դուրս գալու պատճառը, պարզապես որպես անվտանգային բարձիկ ծակ լինելը, թե այդ ծակ բարձիկը նոր արդյունավետ բարձիկով փոխարինելը, կամ արդյոք մենք ունենք ռեալ հնարավորություններ և այդ հնարավորությունների կենսունակության ապահովման համար պահանջվող միջավայր նոր բարձիկի ձեռքբերման առումով։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները բազմավեկտոր վերլուծություն և ուսումնասիրություն են ենթադրում, այլ ոչ թե ընդամենը այս կամ այն կենտրոններից եկող ազդակների համեմատություն։

-Իսկապես Լևոն Տեր-Պետրոսյանը ճիշտ էր և Հայաստանն այլընտրանք չունի ու պետք է ստորագրի կապիտուլյացիոն պայմանագիրը,թե սա սեփական իրավացիությունն ապացուցելու փորձ էր:

-Առաջին նախագահը թող նախ բացատրի, թե ինչպես և ինչու չի ամրագրել ԼՂ-ի կարգավիճակը 1994թ մայիսի 12ին, երբ մենք ունեինք մեր օգտին հակամարտության վերջնական կարգավորման ամենամեծ հնարավորությունը, իսկ դրան հաջորդած ամեն մի օրը պարտություն էր, որի տրամաբանական հետևանքը լինելու էր հենց 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն ու դրանից բխող ներկա իրողությունները, որոնք էլ ըստ էության վերջնական կապիտուլյացիայի են տանում։ Մենք հաղթող էինք մինչև 1994թ-ի մայիսի 12-ը, բայց մեր անհեռատես ռազմաքաղաքական ղեկավարությունը չկարողացավ ամրագրել ու գրչի մեկ հարվածով այդ օրը զրոյի հավասարեցրեց մեր հայրերի հաղթանակը` թշնամուն տալով ժամանակ իր սխալները ուղղելու և իր երազանքը իրականություն դարձնելու համար։

Ադրբեջանն ուներ նավթ և ելք դեպի ծով, որոնք միջազգային տնտեսական հարաբերություններում զարգացման ամենակարևոր գործոններից են, իսկ ի՞նչ ուներ Հայաստանը և ինչպե՞ս էր օգտագործում, միջազգային սահմաններից երկուսի փակ լինե՞լն էր այդ ժամանակը մեր օգտին օգտագործելու երաշխավորը, թե՞ անհամեմատ նվազ ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը։ Հետխորհրդային Ադրբեջանը ազգայնացրեց նավթային հանքերն ու հզորացավ, իսկ ի՞նչ արեց հետխորհրդային Հայաստանը գունավոր մետաղների հանքերի, էներգաարտադրող ու արդյունաբերական այլ խոշոր տնտեսական գործարանների հետ։ Մասնավորացրեց, բայց ամենացավալին այն է, որ այդ մասնավորները տվյալ երկրից ստացած եկամուտները ուղղում էին այլ, հիմնականում եվրոպական տնտեսապես զարգացած երկրներ, այնինչ այդ ահռելի միջոցների ներքին շրջանառությունը կարող էր ապահովել կայուն տնտեսական աճ։

Արդյունքում մասնավորը Հայաստանի ընդերքի հաշվին եվրոպական երկրներում շրջանառություն ապահովելով հարստանում էր ու հարստացնում այդ երկրներին, որոնք դրա շնորհիվ, միջազգային վարկային կազմակերպությունների միջոցով Հայաստանին միջպետական վարկ էին տրամադրում։ Մասնավորը հարսնանում էր, իսկ երկիրը աղքատանում։ Համեմատեք 30 տարիների ընթացքում հակամարտող երկրների տարեկան տնտեսական աճի ցուցանիշներն ու ինձ բացատրեք, թե ինչպե՞ս էինք ամրագրելու մեր երբեմնի հաղթանակը։ Ամեն մի օրը պարտություն էր, ամեն մի օրը պատճառ էր դառնում, որ նոյեմբերի 9-ը հնարավորինս շուտ գար։ Սա է իրականությունը, ընդունենք, թե չէ` դրանից այն չի փոխվում։

Ժիրայր Ազիզյան հարցազրույց Լևոն Տեր-Պետրոսյան Ռոբերտ Քոչարյան Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի Հայկա Ալոյան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին