Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Խոակին Կապառոսը դադարեցնում են համագործակցությունը։ Տեղեկությունը հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Իսպանացի մասնագետն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը»,– ասվածէ հաղորդագրությունում:
Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիայի ղեկավարությունը, Խոակին Կապառոսի հետ համատեղ աշխատած անձնակազմը շնորհակալությունն են հայտնում իսպանացի մասնագետին կատարած աշխատանքի համար և նորանոր հաջողություններ մաղթում հետագա կարիերայի ընթացքում։