f

Անկախ

Փաշինյան-Էրդողան հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկայում, օրակարգում կարգավորման գործընթացն է․ Ռուբինյան


Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպում առաջիկայում կարող է տեղի ունենալ, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով՝ «օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է»:

 

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, ի՞նչ ակնկալիքներ կան մի քանի օրից Պրահայում էրդողան-Փաշինյան հնարավոր հանդիպումից կամ այն ի՞նչ օրակարգով է լինելու:

 

Ռուբեն Ռուբինյան. - Նման հանդիպում իրոք կարող է տեղի ունենալ, օրակարգը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն է: Մեր դիրքորոշումները այս առումով չեն փոխվել:

«Ազատություն». - Փակուղի չի՞ մտել, վերջին անգամ Քըլըչի հետ երբ եք հանդիպել, կարծես ամիսներ են անցել:


Ռուբինյան. - Մենք հանդիպել ենք հուլիսին, երբ որ ձեռք բերվեց այն հայտնի պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանների բացման և ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավորության ստեղծման: Իրականում սեպտեմբերի 14-ին՝ սահմանին պետք է տեղի ունենար հանդիպում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջև, որպեսզի քննարկվեր իմպլեմենտացիան այդ երկու քաղաքական պայմանավորվածությունների, բայց սեպտեմբերի 14-ին, ես հիշեցնեմ՝ դա ադրբեջանական հարձակման օրերին էին, թուրքական կողմի ցանկությամբ այդ հանդիպումը հետաձգվել է:

«Ազատություն». - Մինչև ե՞րբ:

Ռուբինյան. - Չկա ժամկետ:

«Ազատություն». - Անժամկետ, այսինքն՝ այն, ինչ պայմանավորվել եք, դեռ թղթի վրա է:

Ռուբինյան. - Եվ դա պետք է իրագործվի, որովհետև ի վերջո կա քաղաքական պայմանավորվածություն և քաղաքական պատասխանատվություն այդ պայմանավորվածությունն իրագործելու:

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, մյուս կողմից Անկարան անթաքույց փորձում է ցույց տալ, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, գործադրել այդ ջանքերը: Երևանը այդ ձևաչափն ընդունելի կհամարի՞, եթե Էրդողանը նման բան առաջարկի:

Ռուբինյան. - Ընդհանրապես միջնորդներ կարող են լինել այն կողմերը, որոնք չեզոք են: Ես կարծում եմ ոչ ոք չի կարող հիմա Թուրքիան չեզոք անվանել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և Ադրբեջանի՝ Հայաստանի տարածք ներխուժման համատեքստում:

«Ազատություն». - Վարչապետն ասաց, որ դաշնակից երկրները զենք չեն մատակարարում, ո՞ւմ նկատի ունի:

Ռուբինյան. - Ես կարծում եմ՝ բոլորին հայտնի է՝ որոնք են մեր դաշնակից պետությունները, և դա ընդամենը փաստի արձանագրում է:

«Ազատություն». - Ես տամ այդ անունը՝ Ռուսաստան, Դուք չեք ասում: Պարոն Ռուբինյան, եթե չեն օգնում, Հայաստանը դիմում է դաշնակցային պայմանագրով, ՀԱՊԿ-ին է դիմում, չեն օգնում, էլ ի՞նչ դաշնակից:

Ռուբինյան. - Փաստ է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժում է տեղի ունեցել և ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չի տվել, համապատասխան արձանագրումներ չի արել, համապատասխան գործողություններ չի իրականացրել: Փաստը նա է, որ կա Հայաստան-Ռուսաստան 1997 թվականի պայմանագիր և նույնպես փաստ է, որ չի գործարկվել դա, ըստ էության, վերջին իրադարձությունների արդյունքում: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, մենք պետք է ի՞նչ անենք՝ արձանագրենք այս փաստերը, պետք է գնահատենք իրավիճակը և կայացնենք համապատասխան որոշումներ:

«Ազատություն». - Օրինակ՝ լքել այդ դաշինքը:

Ռուբինյան. - Ես ասում եմ՝ պետք է արձանագրենք այդ փաստը, որովհետև սա փաստ է, անհնար է ուղղակի չնկատել դա, և պետք է մենք ի վերջո գնահատենք մեր անվտանգային ճարտարապետությունը, որ մենք ունեցել ենք 30 տարի: Նկատի ունեմ անվտանգային միջազգային ճարտարապետությունը իրեն արդարացնո՞ւմ է, թե՞ ոչ, արդարացնելու շանս ունի՞, թե՞ ոչ, եթե՝ ոչ, արդյո՞ք մենք ունենք այս-այս ճանապարհները, թե՞ ոչ, և այս համատեքստում է պետք է հասկանալ՝ ինչպես շարժվել առաջ:

«Ազատություն». - Պարոն Ռուբինյան, որքանո՞վ են գետնի վրա Ամերիկայից զենք գնելու մասին խոսակցությունները, առայժմ միայն Հայ դատի հանձնախումբն է ասել:

Ռուբինյան. - Ես ընդհանրապես չեմ կարծում, որ զենք գնելու թեման պետք է դառնա հանրային քննարկման առարկա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Ռուբեն Ռուբինյան Ռեջեփ Թայիփ Էրդողան Նիկոլ Փաշինյան Հայաստան հարցազրույց

«Հրապարակ». Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը
«Հրապարակ». Պայքարողները չեն տրվել սադրանքներին
«Ժողովուրդ». ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է Եվրոպայում
«Ժողովուրդ». Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել
«Հրապարակ». «Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի
«Ժողովուրդ». ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երեւանի ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից
«Հրապարակ». Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության
«Ժողովուրդ». Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում
Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Ավելին
Ավելին