Քոչարյան Անդրանիկը ՝ երևույթ է:
Այն իր մեջ ներառում է սկզբունքների բացակայությունը, պաշտոնամոլությունն ու աթոռապաշտությունը, փողասիրությունը, տաքուկ տեղի համար՝ տիրոջն անմնացորդ ծառայելու պատրաստակամությունը:
Նա կարող է ստել, ծաղրել, սխալվել՝ այլոց ընտանիքների ծխերի հաշվին:
Հայաստանում՝ քոչարյանանդրանիկի պես հազարավոր տղամարդիկ կան : Եվ կան հարյուր հազարները, որոնք շփվում են, հանդուրժում են, խրախուսում են, ընկերություն են անում՝ վերը նշված հազարների հետ:
Անդրանիկի պեսները՝ Երևանում, Գյումրիում, Գորիսում և այլ քաղաքներում նստած՝ մեր վճարած հարկերով ապրում են,
և ինչպես տեսնում եք, ծլում ծաղկում ու բարգավաճում են:
Բայց դուք այս ամենի վրա ուշադրություն մի դարձրեք ու շարունակեք սևեռված մնալ միայն ու միայն սահմանի այն կողմում կանգնած ադրբեջանցի ասքյարների վրա: